Լուրեր
Փաշինյանը ջախջախեց Ալիևի պատմական փաստարկները և չներքաշվեց միջնադարյան ցածրորակ քննարկման մեջ
  • 21:45
  • 2020-02-17
  • Դիտումներ՝ *

Եռօրյա աշխատանքային այցով Գերմանիայում գտնվելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Այնուհետև Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին, որի շրջանակում կայացել է նրա և Ադրբեջանի նախագահ Ալիևի կարճ հանդիպումը, որից հետո տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև արցախյան հարցով քննարկում։

Ինչպիսի՞ն են ձեր ընդհանուր դիտարկումները Փաշինյանի խոսքի և ուղերձների մասով․ «Առաջին լրատվական»-ի հարցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Այս քննարկման ֆորմատը, որն առաջին անգամ էր, կարծում եմ՝ պետք է դրական գնահատել, որովհետև ցանկացած շփում երկու ղեկավարների միջև՝ առավել ևս բաց ֆորմատով շփումը կարող է նպաստել լարվածության նվազմանը կամ առնվազն հիմքեր կստեղծի լարվածության աճի բացառման համար։ Ինչ վերաբերում է բուն բովանդակությանը, ես կարծում եմ՝ քննարկման հենց սկզբից Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ ակներև դարձրեց, որ նա և առնվազն նրա ղեկավարած Ադրբեջանի վերնախավն իրենց մտածելակերպով մնացել են 19-րդ դարում՝ լավագույն դեպքում։ Ակնհայտ էր տարբերությունը նրա և Փաշինյանի միջև։ Փաշինյանը խոսում էր ներկայի և ապագայի մասին՝ բերելով տրամաբանական փաստարկներ։ Ալիևը խոսում էր պատմությունից, ընդ որում՝ կեղծված ու խեղաթյուրված պատմությունից։

Իմ գնահատմամբ՝ Ալիևի նպատակն էր՝ Փաշինյանին ներքաշել այդ ցածրորակ միջնադարյան տրամաբանության մեջ, որին վարչապետը չտրվեց և իր օրակարգով շարժվեց։ Փաշինյանը սկզբում մեկ խոսքով ջախջախեց Ալիևի պատմական փաստարկները, և հետո անցավ միջազգային հանրության համար ավելի հասկանալի փաստարկների։ Այսինքն՝ ներկայացրեց այն հանգամանքները, որոնցում Արցախն անարդարացիորեն մտցվել է Խորհրդային Ադրբեջանի կազմ։ Փաշինյանը նաև նշեց, թե ինչու Շահումյանի շրջանն ու Նախիջևանը, լինելով Ադրբեջանի հսկողության տակ, հայաթափվել են։ Այսինքն՝ դրանով իսկ ցույց տվեց, թե որքանով է արցախցիների կյանքի իրավունքը, ըստ էության, անհամատեղելի ադրբեջանական վերահսկողության ներքո»։

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Դիտումներ՝ *