Ռուսաստանի քաղաքացին վարակվել է կորոնավիրուսով Diamond Princess հանրանավի վրա, որը կարանտինացվել էր Ճապոնիայի Յոկոհամա քաղաքի նավահանգստում: Այդ մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Ճապոնիայում Ռուսաստանի դեսպանատանը:
Նշվում է, որ ռուս կնոջ մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել է նավի բոլոր ուղևորների բժշկական զննության ժամանակ:
Այս առումով, որոշվել է մոտ ժամանակներս հոսպիտալացնել ՌԴ քաղաքացուն: Նա կուղևորվի հիվանդանոց, որտեղ կգտնվի բժշկական հսկողության տակ: