Thursday, 28 03 2024
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24

Նոր մշակույթ գյուղացիական տնտեսությունների համար. ապահովագրության պայմանագիր է կնքել 200 տնտեսավարող

Պետությունը փորձում է նոր մշակույթ արմատավորել գյուղացիական տնտեսությունների շրջանում. կառավարության աջակցությամբ գյուղատնտեսության ապահովագրության ծրագրով պայմանագիր է կնքել արդեն 200 տնտեսավարող: Ոմանք դեռ տատանվում են՝ դիմել, թե ոչ, սակայն պետությունը ակտիվ իրազեկման աշխատանքներ է տանում:

«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրի մասին խոսեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը և Գյուղատնտեսության ապահովագրողների ազգային գործակալության տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը:

«Ծրագրի շրջանակում էկոնոմիկայի նախարարության կողմից տեղի է ունենում սուբսիդավորում՝ շուրջ 50 տոկոսի շրջանակում։ Գարնանային ցրտահարության ռիսկից ապահովագրվելու դեպքում պետությունը սուբսիդավորում է 60 տոկոսը, կարկտի և հրդեհի ռիսկերից ապահովագրվելու դեպքում՝ 10 տոկոսը, իսկ երկու ռիսկերից ապահովագրվելու դեպքում գյուղացիական տնտեսություններին տրամադրվում է հավելյալ 10 տոկոս զեղչ: Այսինքն՝ կառավարությունը մի մասը սուբսիդավորում է, որ գյուղացիական տնտեսությունները կարողանան առավել էժան գնով ձեռք բերել ապահովագրություն»,-ասաց Իռա Փանոսյանը:

Նա նկատեց՝ նախկինում, երբ տարերային աղետների հետևանքով գյուղացիները վնասներ էին գրում, բողոքում էին, և պետությունը փոքր գումարի չափով փոխհատուցում էր տրամադրում գյուղացիական տնտեսություններին: Սակայն դա հնարավորություն չէր տալիս, որ տնտեսավարողը հաջորդ տարի սկսեր իր գյուղատնտեսական գործունեությունը: Այս ծրագիրը կլուծի այդ հարցը: Փանոսյանը տեղեկացրեց, որ բոլոր մարզերում իրականացնում են պետական աջակցության ծրագրերի իրազեկման արշավ: «Գյուղացիական տնտեսությունների կողմից բավականին մեծ է գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը: Այդ ծրագիրն առաջին անգամ ենք իրականացնում, պետք է կարողանանք գյուղացիների մոտ վստահության մակարդակը բարձրացնել: Սա նոր մշակույթ է, այն պետք է արմատավորվի մեր գյուղացիական տնտեսությունների մոտ: Քանի որ առաջին տարին է, նրանք փորձում են հասկանալ, թե արդյոք այդ պրոդուկտն այն է, ինչ իրենց ներկայացվում է: Ամենամեծ գովազդը կլինի այն, երբ մենք տանք առաջին փոխհատուցումը»,- ասաց նա:

Ծրագիրը կյանքի է կոչվել հայ-գերմանական աջակցության շրջանակում: 5 մլն եվրո տրամադրվել է ՀՀ կառավարության կողմից, 5 մլն եվրո՝ գերմանական KFW բանկի կողմից՝ գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրերի սուբսիդավորման համար: Գյուղատնտեսության ապահովագրողների ազգային գործակալության տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանն անկեղծացավ՝ նույնիսկ իր ծանոթները զանգում ու իրեն հարցնում են՝ ապահովագրե՞ն, թե ոչ: Նա նկատեց՝ մարդիկ հասկանում են, որ ծրագիրը լավն է, սակայն պայմանագիր կնքել չեն շտապում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում