Friday, 19 04 2024
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը

ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն «Ոչ» չքարոզելով ռեյտինգի անկում կգրանցեն․ «Այո»-ն ջախջախիչ հաղթանակ կտանի

Այսօր պաշտոնապես մեկնարկում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: «Այո»-ի շտաբը գլխավորում է «Իմ քայլը» դաշինքը, սակայն «Ոչ»-ի շտաբ որևէ քաղաքական ուժ այդպես էլ չձևավորեց: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է քաղաքագետներ Ռոբերտ Ղևոնդյանին և Արմեն Հովհաննիսյանին:

Պատասխանելով հարցին, թե քաղաքական ուժերն ինչու որոշեցին խուսափել «Ոչ»-ի պատասխանատվությունը վերցնելուց, Արմեն Հովհաննիսյանն ասաց. «Նման դեպքում քաղաքական ուժն իր վրա է վերցնում հետևանքները, նաև՝ հանրաքվեի արդյունքներն ամփոփելուց հետո: Այս դեպքում քաղաքական ուժն իր վրա է վերցնում «Ոչ»-ի պարտությունը և քաղաքական այդ էպիզոդում համարվում է պարտված կողմ»:

Նրա խոսքով՝ մեր քաղաքական ուժերը վերջին ընտրությունից հետո մի տեսակ նոգդաունի մեջ են «Իմ քայլի» ցուցաբերած արդյունքներից. «Ուստի նրանց համար մեկ այդպիսի հարված ստանալը կարող է իսկապես արդեն ճակատագրական լինել»:

Իսկ թե ինչու խորհրդարանական քաղաքական ուժերը չմիացան «Այո»-ին՝ Արմեն Հովհաննիսյանն այսպես բացատրեց. «Հաղթանակի դեպքում, այն էլ ջախջախիչ հաղթանակի դեպքում, «Իմ քայլը» չի դիտարկվում որպես քաղաքական ուժ, որը այդ հաղթանակի արդյունքները և դրական հետևանքները պատրաստ կլինի ինչ-որ մեկի հետ կիսել: Իսկ ի՞նչ իմաստ կա մասնակցել մի գործընթացի, որից դիվիդենդներ ուղղակի չես ստանալու, մինչդեռ քեզ վրա վերցնում ես հակադիր ուժերի հարվածը: Քաղաքական ուժերը ցույց տվեցին հաշվենկատ դիրքորոշում»:

Ռոբերտ Ղևոնդյանն էլ կարծում է, որ խորհրդարանական ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը», նույնիսկ «Ոչ» չքարոզելով՝ այնուամենայնիվ, հասարակության մեջ իրենց ռեյտինգի անկում կգրանցեն. «Նրանց հայտարարած բոյկոտը նրանց դասում է մեկ շարքում այն ուժերի հետ, որոնք մերժվել են հասարակության կողմից՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի: Եթե նրանք ավելի շուտ հայտարարեին բոյկոտի մասին, գուցե էֆեկտն այսքան վատ չլիներ»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում