«Ցանկացած հնարավոր սցենար կարելի է պատկերացնել, բայց խնդիրն այն է, որ թե՛ սահմանադրական, թե՛ օրենսդրական մակարդակով հանրաքվեի առարկայի վերանալու պարագայում վարքագծի հետ կապված որևէ կանոնակարգում չկա: Այս ընթացակարգն առաջին անգամ է ՀՀ-ում կիրառվում, դրա համար որոշակի առանձնահատկություններ կան և որոշակի խնդիրներ և ճիշտ սահմանադրական լուծումը որևէ մեկը չի կարող մատնանշել, որովհետև, այո՛, հստակ բաց կա, կորել է այն առարկան, որը հանրաքվեի առարկան պետք է հանդիսանար, սրա լուծումը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կլինի, թե հանրաքվեի նախօրեին ՍԴ յոթ դատավորներ հրաժարական տան: