Friday, 19 04 2024
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մեր դիրքերը խաղաղության գործընթացում ամուր են, բայց պետք է ուշադիր լինենք. Զոլյան

Կա տեսակետ, ըստ որի՝ բանակցային գործընթացում քննարկվում է Արցախի ներգրավման հարցը, սակայն լոկ որպես Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչ։ Ընդ որում, Բաքուն, որպես հակակշիռ, դեմ է տալիս Ղարաբաղի ադրբեջանական համայնքին։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց՝ արդյոք մտահոգիչ չէ՞, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանները հանդիպում են Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ։ Ո՞րը պետք է լինի մեր արձագանքը՝ կանխելու համար այդ համայնքը գործոն դարձնելու ջանքերը։

Պատգամավորի խոսքով՝ միանգամայն ակնհայտ էր, որ Ադրբեջանը հեշտորեն չէր համաձայնելու, որ Արցախը վերադառնա բանակցային գործընթաց, միաժամանակ պարզ էր, որ Ադրբեջանը չունի որևէ տրամաբանական փաստարկ, որը կարելի էր հակադրել հայկական կողմերի դիրքորոշմանը:

«Պարզ տրամաբանությունը հուշում է, որ առանց Արցախի պաշտոնական ներկայացուցիչների հնարավոր չէ կարգավորել հակամարտությունը։ Առավել ևս, որ մինչև 1990-ականների վերջը բանակցային գործընթացը եռակողմ է եղել։ Եվ ահա քանի որ այս հարցում Ադրբեջանը չունի որևէ տրամաբանական փաստարկ՝ Արցախի մասնակցությունը բացառելու, նրանք փորձում են առաջ տանել Արցախի «ադրբեջանական համայնքի» գաղափարը։ Ահա դրա հետ է կապված այն, որ վերջերս ակտիվացել է այս թեման։ Սակայն այստեղ ևս Ադրբեջանի դիրքորոշումը, մեղմ ասած, անտրամաբանական է։ Եթե այդ «համայնքի» անդամներն Ադրբեջանի քաղաքացիներ են, ապա նրանք արդեն ներկայացված են բանակցային գործընթացում, քանի որ Ադրբեջանի իշխանությունները նաև նրանց անունից են բանակցում։ Սա ևս շատ պարզ ճշմարտություն է, և համոզված եմ, որ վաղ թե ուշ սա ընդունվելու է»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ մնացած ամեն ինչն ընդամենը, լավագույն դեպքում, տեղեկատվական աղմուկ է կամ որոշ դեպքերում՝ տեղեկատվական պատերազմի արտահայտություն։

«Դեսպանները կամ ԵԱՀԿ պաշտոնյաները կարող են ում հետ ասես՝ հանդիպել։ Երբ ես անկախ վերլուծաբան էի, մասնակցել եմ բազմաթիվ հանդիպումների համանախագահների, համանախագահող երկրների դեսպանների կամ ԵԱՀԿ այլ պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փորձագետների, լրագրողների հետ և այլն։ Նման հանդիպումներ միշտ տեղի են ունենում, և դրանք չեն կարող որևէ ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա։ Այնպես որ՝ պետք չէ շատ կարևորություն տալ ինչ-որ չճշտված լուրերի, թե ով ում հետ է հանդիպել։

Մեր դիրքորոշումները հայտնի են, իսկ մեր դիրքերը խաղաղության գործընթացում ամուր են, այնպես որ՝ անհանգստանալու որևէ առիթ չեմ տեսնում։ Բայց, իհարկե, մենք պետք է ուշադիր լինենք և չեզոքացնենք ադրբեջանական կողմի ցանկացած սադրանք, այդ թվում նաև՝ տեղեկատվական ոլորտում»,- ասաց պատգամավորը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում