Friday, 29 03 2024
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24

Փաշինյանը հրավիրում է Հասան Ռոհանիին. շրջադարձ և նոր իրավիճակ

Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանի գերմանական այցը ավարտված չէ, այդուհանդերձ այն արդեն իսկ աչքի է ընկել մի քանի կարևոր հայտարարությամբ, որ Հայաստանի վարչապետն արել է արցախյան հարցի առնչությամբ, ինչն էլ իր հերթին անկասկած առնչվում է միջազգային հարաբերությունների և անվտանգային համակարգի կառուցվածքին ընդհանրապես:

Գերմանական այցի, Անգելա Մերկելի հետ հանդիպման և այդ ազդակների համատեքստում առավել հետաքրքիր է դառնում հրավերը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի Իսլամական հեղափոխության 41-րդ տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձի տեքստում հղել էր Իրանի նախագահ Հասան Ռոհանիին: Հայաստանի վարչապետը նրան հրավիրել էր Հայաստան՝ Իրանի նախագահին հարմար ժամանակ: «Համոզված եմ, որ Իրան կատարած իմ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև համատեղ ծրագրերի լիակատար իրագործումը կնպաստեն երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը՝ ի շահ երկու ժողովուրդների»,- փետրվարի 11-ին գրել է վարչապետ Փաշինյանն Իրանի նախագահին հղած շնորհավորական ուղերձում՝ նրան հրավիրելով Երևան:

Հրավերը բավականին հատկանշական է, քանի որ դրանով Նիկոլ Փաշինյանն անկասկած կարևոր խոսելիքի մասին է ակնարկում Իրանի նախագահին: Համենայնդեպս, շնորհավորական ուղերձում հրավեր տեղավորելը ամենևին արարողակարգային պահանջ կամ անհրաժեշտություն չէ, և հազիվ թե Հայաստանի վարչապետը աներ դա նաև զուտ քաղաքավարության հանգույն: Ի վերջո՝ առանց հրավերի ուղերձները, մեղմ ասած, պակաս քաղաքավարական չեն:

Վարչապետ Փաշինյանի հրավերը հատկանշական է նաև այն առումով, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հայաստան էր այցելել 2019 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ընդունելով ԵՏՄ վեհաժողովին մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հրավերը: Ի դեպ, այդ իրողության առիթով Փաշինյանին հատուկ շնորհակալություն հայտնեց նաև ՌԴ նախագահ Պուտինը՝ թերևս ԵՏՄ պատմության ընթացքում առաջին նշանակալի քաղաքական ուղերձ և իմաստ պարունակող վեհաժողովի համար: Դրան զուգահեռ հատկանշական էր ֆոնը, որում տեղի էր ունենում այդ վեհաժողովը: Դրանից օրեր առաջ Թուրքիայում, այսպես ասած, Աստանայի ձևաչափով հանդիպել էին Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահները: Իսկ շաբաթներ առաջ էլ չեղարկվել էր Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների Սոչիի եռակողմ հանդիպումը հայտնի ձևաչափի շրջանակում:

Ահա այդ ֆոնին էլ Աստանայի ձևաչափի եռակողմ հանդիպումից օրեր անց Երևանում փաստացի եղավ եռակողմ ձևաչափ՝ Հայաստան, Իրան, Ռուսաստան՝ իհարկե անուղղակի, որովհետև երեք առաջնորդների միաժամանակյա հանդիպում, որպես այդպիսին, չեղավ, բայց հանդիպումներ եղան Փաշինյան-Պուտին, Պուտին-Ռոհանի և, բնականաբար, Փաշինյան-Ռոհանի ձևաչափերով:

Այդ հանգամանքի պարագայում հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը Հասան Ռոհանիին հրավերի և շնորհավորանքի տեքստում հիշատակում է Իրան կատարած իր այցը, իսկ ահա Հայաստան՝ Հասան Ռոհանիի այցը՝ ոչ: Դա անկասկած պատահական հանգամանք չէ՝ հաշվի առնելով նաև այն, թե ինչ տպավորիչ ընդունելություն, քաղաքական ուղերձներ և օրակարգ էր պարունակել Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած այցը՝ 2019-ի փետրվարի 27-28-ին: Հիշատակելով այդ այցն ու բաց թողնելով երևանյան հավաքի առիթով Իրանի նախագահի հետ շփումները՝ վարչապետ Փաշինյանն ըստ ամենայնի ընդգծում է, որ Իրանի նախագահին հրավիրում է քննարկելու թեմաներ, որտեղ, այսպես ասած, կողմնակի բան պետք չէ:

Եվ առավել քան հատկանշական է, որ հրավերը հնչում է Մոսկվա-Անկարա տևական բանակցության ֆոնին՝ Իդլիբի շուրջ երկու մայրաքաղաքների բախման ֆոնին, որտեղ, ինչպես հավաստիացնում էր նաև Էրդողանը, առկա է նաև Իրանը: Նա Ռուսաստանին ու Իրանին էր մեղադրել սիրիական բանակին Իդլիբի ռազմարշավում աջակցելու համար: Հատկանշական է, որ Մոսկվան ու Անկարան արդեն տևական շրջան փորձում են պայմանավորվել, իսկ Հայաստանի վարչապետն էլ այդ միջոցին Հայաստան է հրավիրում Իրանի նախագահ Հասան Ռոհանիին:

Անկասկած է, որ իրավիճակը նոր է, և Փաշինյանի հրավերն ակնարկ է այդ մասին: Ընդ որում, նոր ամենևին ոչ այս օրերի, այլ ընդհանրապես 2020 թվականի մեկնարկի բերումով, որը սկսվեց ամերիկացիների՝ Բաղդադում հիմնահատակ հարվածով՝ գործնականում փոխելով ռեգիոնալ ամբողջ իրավիճակի տրամաբանությունն ու խթանելով նոր քննարկումներ:

Ի դեպ, հատկանշական է, որ Հայաստանի վարչապետի հրավերը Հասան Ռոհանիին հնչում է Հայաստան՝ Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի պատմական այցին զուգահեռ, ինչը հատկապես հետաքրքիր է դառնում նաև այն հանգամանքով, որ Հորդանանը մերձավորարևելյան ռեգիոնում ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցներից է:

Ե՞րբ հարմար կհամարի Իրանի նախագահը այցելել Հայաստան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում