Նոր տիպի COVID-2019 կորոնավիրուսից զոհերի թիվը Հուբեում մեկ օրվա ընթացքու 100-ի է հասել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իշխանություններին։
Նշվում է, որ հիվանդությունից ընդհանուր առմամբ 1696 մարդ է մահացել։
Բացի այդ, կորոնավիրուսով հիվանդացել է 69288 մարդ, իսկ բուժվել է 6639-ը։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները ԱՀԿ–ին հայտնեցին, որ Ուհան քաղաքում անհայտ վարակի բռնկում կա։ Մասնագետները պարզեցին հիվանդության հարուցիչը, որը 2019-nCoV կորոնավիրուսն է։