Փորձագետը պատմել է, թե որքան կորուստ է կրել Չինաստանը նոր տիպի COVID-2019 կորոնավիրուսի բռնկման արդյունքում։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»։
«Թայհե» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Չժան Ցզյաժույը հայտարարել է, որ առաջին եռամյսակում Չինաստանն արդեն գրեթե մեկ տրիլիոն յուան է կորցրել (143,1 միլիարդ դոլար), ինչը երկրի ՀՆԱ-ի գրեթե 1%-ն է կազմում։
Նա նշել է, որ ամենից մեծ հարվածը կրել են զբոսաշրջության, հասարակական սննդի և մանրածախ առևտրի ոլորտները։
Նրա կարծիքով, չնայած իշխանությունների խոստումներին՝ հիվանդությունը հաղթահարելուց հետո վերականգնել սպառողական պահանջը, որոշ ձեռնարկություններ կարող են հայտնվել սնանկության եզրին։