Սիրիայի զինվորականները իրենց լիակատար վերահսկողության տակ են վերցրել Հալեպի շուրջ բոլոր բնակավայրերը, հաղորդում է al-Majaeddn հեռուստաալիքը։ Նշվում է, որ դա 2012 թվականից ի վեր առաջին անգամ է տեղի ունեցել։
«Սիրիական բանակը լիովին վնասազերծեց Հալեպ քաղաքն այն բանից հետո, երբ վերահսկողության տակ վերցրեց Լիրմուն արդյունաբերական գոտին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հալեպն ազատագրվել էր գրոհայիններից 2016 թվականին, սակայն ահաբեկիչները շարունակում էին գնդակոծել թաղամասերը, ինչի արդյունքում խաղաղ բնակիչներ էին զոհվում և զգալի նյութական վնաս էր հասցվում։