ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր էջում գրառում է կատարել լուսանկարիչ Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ։
«Եթե նրա ստվերը տեսնում էիր, ուրեմն այդտեղ պատմություն էր գրվում կամ լուսանկարվում:
😔 Քիչ առաջ տեղեկացա մեր պետության պատմությունը լուսանկարող Գերման Ավագյանի հանկարծամահ լինելու մասին: Շատ եմ ցավում»,- գրել է նա: