Այսօր Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել։ Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
«Այսօր ռուսական Նորդ Վինդ ընկերության Ա321 ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքի պատճառով Երևան – Մոսկվա չվերթը չի կայացել: Ինքնաթիռը վերադարձել է Զվարթնոց օդանավակայանի կայանատեղի: Ինքնաթիռի անձնակազմը և ուղևորները չեն տուժել:
Ըստ ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչի՝ ուղևորները կսպասարկվեն սահմանված կարգով:
Ավիաընկերությունը նախատեսում է նոր ինքնաթիռով Երևան-Մոսկվա թռիչքը իրականացնել ժ.01:20»,- ասված է Քաղավիացիայի հաղորդագրության մեջ։