ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ դուստրը՝ Իվանկան, քննադատվել է ցանցում՝ մազերը հնաոճ ներկելու համար, հաղորդում է yahoo.com պորտալը:
38-ամյա գործարար կինը ԱՄՆ Պետդեպարտամենտում Women’s Global Development Prosperity Initiative կազմակերպության միջոցառմանը ներկայացել է մազերի նոր գույնով:
Իվանկան այս անգամ օգտվել է մազերի շերտաներկման մեթոդից, երբ գունազրկում են մազերի առանձին շերտերը:
Համացանցի օգտատերերին շատ է զարմացրել Իվանկա Թրամփի սանրվածքը: Ցանցում Սպիտակ տան 45-րդ ղեկավարի դստեր նոր կերպարն անվանել են հնաոճ՝ հայտարարելով, որ դա նորաձև էր 2000-ականներին: