Այսօր հանկարծամահ է եղել լուսանկարիչ Գերման Ավագյանը:
Գերման Ավագյանը` վավերագրող լուսանկարիչ էր, որի լուսանկարների խորության հետեւում կանգնած էր հեղինակի անցած ճանապարհը: Ավագյանը համարում էր, որ լուսանկարի իմաստը պատմություն ներկայացնելն է: Լուսանկարիչը իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ լուսանկարի միջոցով, կարծես, այսօրվա մեր կյանքը սառնարանում սառեցվում է, որ տարիներ հետո գալիք սերնդին ցույց տանք: