Բրիտանական Չեշեմ քաղաքից Կառա Բրաունը ծնվել է Դաունի համախտանիշով, ինչը, սակայն, չի խանգարել չորս տարեկան աղջնակին մոդել դառնալ և նկարահանվել գովազդներում, գրում է Daily Mail-ը:
Ծնողներն, իմանալով իրենց դստեր ախտորոշման մասին, չեն հուսահատվել և ծննդյան օրվանից զբաղվել են նրա հետ:
Այժմ Կառան նկարահանվում է տարբեր ապրանքանիշերի մանկական հագուստի գովազդներում:
«Կառան օգնում է մարդկանց աշխարհի ավելի լայն պատկեր ձևավորել և ոչնչացնում է Դաունի համախտանիշի վերաբերյալ բացասական կարծրատիպերը, և դա ֆանտաստիկ է: Նա գերազանց է հաղթահարում առաջադրանքը, ես այնքան հպարտ եմ նրանով»,- խոստովանել է աղջկա մայրը:
Նա հավելել է, որ Կառան արդեն հայտնի դեմք է ծննդավայրում: Նրան ճանաչում են փողոցում և ողջունում:
Աղջիկը սիրում է նկարահանման գործընթացը և հաճույքով է դիտում ստացված լուսանկարները: