Friday, 19 04 2024
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ

Ժողովուրդն  իշխանությանը Սերժ Սարգսյանի կեղծած Սահմանադրության ու օրենքների սրբադասմամբ նեյնիմ-նեյնիմ անելու  մանդատ չի տվել

Չնայած օրեր առաջ «Սասնա ծռեր» կուսակցությունը ժողով էր հրավիրել, որպեսզի որոշեն, թե ինչպես են մասնակցելու ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, սակայն դեռևս որոշում չեն կայացրել։

Կուսակցության քարտուղարության անդամ Վարուժան Ավետիսյանին զրույցի սկզբում նախ հիշեցրինք, որ իրենք ամիսներ առաջ հայտարարել էին, որ այսուհետ անվերապահ չեն աջակցելու Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը, ո՞րն է լինելու այդ դեպքում իրենց դիրքորոշումը։

«Մեր հայտարարության մեջ հստակ նշված է, թե մենք ինչ ենք ձգտելու անելու։ Խոսքը վերաբերում էր ազգային համաձայնության անցումային կառավարության ձևավորմանը, որը պետք է ունենա հստակ անցումային ծրագիր և դրանով, պայմանական ասած՝ ռեստարտ անի հեղափոխությունը, այն հասցնի ավարտին։ Հայաստանը չպետք է ընկնի պերմանենտ հեղաշրջումների արատավոր ցիկլի մեջ, այլ զարգացման ուղի ընտրի»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։

Ինչ վերաբերում  է հանրաքվեի վերաբերյալ դիրքորոշմանը, ապա Ավետիսյանը նկատում է, որ խոսքը միայն «այո»-ին կամ «ոչ»-ին պատասխանելուն չի վերաբերում, այլ՝ այն պետք է ունենա քաղաքական բովանդակություն, որի մասին էլ կուսակցության մոտեցումներն է ներկայացրել Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն՝ իր վերջին հարցազրույցներում։

«Պետք է հաշվարկվի նաև հետոն, այն պետք է իմաստավորվի, հենց այնպես չպետք է լինի «այո»  կամ «ոչ»,- նշեց Վարուժան Ավետիսյանը։

Մեր դիտարկմանը, թե իշխանությունները ստիպված են ընտրել հանրաքվեի տարբերակը, քանի որ այլ տարբերակներ՝ վաղաժամ կենսաթոշակի ուղարկել ՍԴ դատավորներին, այլք, չգործեցին, Վարուժան Ավետիսյանն արձագանքեց․ <Այդ ստիպողական վիճակը իշխանությունն ինքն էր ստեղծել։ Սահմանադրական դատարանն առաջին օրից պետք է մաքրվեր։ Հեղափոխություն կա՛մ անում են, կա՛մ չեն անում, ամեն ինչ կիսատ-պռատ վիճակում է։ Ժողովուրդը իշխանությանը տվել է հեղափոխության մանդատ, ոչ թե Սերժ Սարգսյանի կեղծած Սահմանադրության ու օրենքների սրբադասմամբ նեյնիմ-նեյնիմ անելու։ Նման մանդատ ժողովուրդը չի տվել>։

Վարուժան Ավետիսյանը հիշեցրեց, որ իշխանությունը ոչ մեկի հետ չի քննարկել սահմանադրական փոփոխությունների հարցը, քնել-արթնացել, որոշել է։

Թե երբ հանրաքվեի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի «Սասնա ծռերը», Վարուժան Ավետիսյանը պատասխանեց՝ մոտ օրերս։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում