Thursday, 25 04 2024
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել

«Թող չմտնեն դեմագոգիայի դաշտ ու ցույց տան՝ իբրև ինձանից շատ են իմ առողջությամբ մտահոգված»․ հակածխախոտային օրենքի խիստ բացասական հետևանքները

Ազգային Ժողովը  երկրորդ ընթերցմամբ ընդունեց առողջապահության նախարարության  «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որով արգելվում է ծխախոտի և դրա փոխարինիչների օգտագործումը հանրային վայրերում։ Օրենքի որոշ դրույթներ, սակայն, ուժի մեջ առայժմ չեն մտնի, այլ հանրային սննդի օբյեկտներում, օրինակ, ծխելը կարգելվի միայն 2022 թ-ից։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի գնահատմամբ՝  այս նախագիծը խիստ բացասական ազդեցություն է ունենալու Հայաստանի տնտեսության և բիզնես սեկտորի վրա։ Խաչատրյանի խոսքերով՝ Հայաստանն աղքատ երկիր է ու իրեն չի կարող թույլ տալ կրել այն բացասական հետևանքները, որոնք առաջանալու են  օրենքի կիրառության արդյունքում։

«Այսպիսի նախագծի ընդունումը ընդհանրապես տեղին չէր և ես գտնում եմ, որ այսօր մեր երկրում թեկուզ հենց առողջապահության  ոլորտում շատ ավելի կարևոր և առաջնային խնդիրներ կան, որոնք հրատապ լուծում են պահանջում, քան  այս նախագծի ընդունումն էր։ Այսօրվա կառավարությունը առաջնային նշանակության խնդիրներով  պետք է մտահոգված լինի, որոնցից մեկն, օրինակ,  Հայաստանի բնակչությանը տրվող գազի սակագինն է․ թող ինձ ներեն,  բայց ես, որպես ՀՀ քաղաքացի, չեմ ցանկանում, որ ինձ համար առավել կարևոր և կենսական նշանակության խնդիրները թողած, կառավարությունն ինձ ամեն օր հիշեցնի, որ ես պետք է քնից  արթնանամ, հետո լվացվեմ, հետո հաց ուտեմ, ջուր խմեմ, շոր հագնեմ,  հետո ծխեմ  կամ  չծխեմ և այլն և այլն, այլ գործով թող զբաղվեն։

Այն, ինչ վերաբերում է հակածխախոտային այս քարոզչությանը, ապա ես այդ ամենը ընդունում են հենց այս անվան տակ՝ քարոզչություն և շատ հեռու եմ այն մտքից, որ այն միտված է ինձ նման մարդկանց առողջության պահպանմանը, իսկ, տեղեկացնեմ, որ ես անձամբ չծխող մարդ եմ և երբեք չեմ ծխել, բայց  չեմ կարծում, որ սա իմ ու իմ նման մյուս քաղաքացիների առողջությունը պահպանելու համար ընդունված նախագիծ է, ուղղակի թող չմտնեն դեմագոգիայի դաշտ ու ցույց տան, թե իրենք ինձանից շատ են մտահոգված իմ առողջությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց տնտեսագետը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում