Բելառուսի սահմանապահները ԱՄՆ էներգետիկայի նախարարությունից սարքավորումներ են ստացել՝ հանրապետության Ուկրաինայի հետ սահմանը պաշտպանելու համար: Այս մասին հաղորդվել է Բելառուսի պետական սահմանային հանձնաժողովի կայքում:
Ինչպես նշվում է, այն նախատեսված է Պոլեսկի ռադիացիոն-էկոլոգիական արգելոցի սահմանների պաշտպանության համար:
«Բելառուսական սահմանապահներին սարքավորումները փոխանցելու պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Նարովլյա սահմանային անցակետում»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում:
Ինչպես հայտնի է, 2013 թ.-ից ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հանրապետությանն ապահովում է տեխնիկայով՝ «Բելառուսի Հանրապետության պետական սահմանին ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության հայտնաբերման, հակահարվածի և կանխման գործում կարողությունների ուժեղացման» ծրագրի շրջանակում: