Միացյալ Նահանգները Իրաքից ռազմական տեխնիկայի շարասյուն է ուղարկել Սիրիա: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Sky News Arabia հեռուստաալիքին:
Հայտնի է, որ Իրաքից շարժվող շարասյունը բաղկացած է մի քանի տասնյակ մեքենայից, որոնցում ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա կա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Փետրվարի 12-ին հաղորդվել է, որ ԱՄՆ-ը օդային հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսարևելյան Հասեք նահանգում գտնվող երկու ռազմական օբյեկտներին, որից հետո ամերիկյան զորքերը կրակ են բացել բլոկպոստում հավաքված խաղաղ բնակիչների վրա: Բախման հետևանքով զոհվել է մեկ քաղաքացիական անձ: Զայրացած ամբոխին հաջողվել է հետ մղել ՌԴ ռազմական ոստիկանության միջամտությամբ, ինչից հետո ամերիկացիները շարունակել են ճանապարհը: