Անգլիայի հարավ-արևմուտքում, Քորնուոլ կոմսության ափամերձ տարածքում ավելի քան 18 մետր երկարությամբ կետ են հայտնաբերել: Նա անկել է ցամաքին հայտնվելուց անմիջապես հետո:
Պարբերականի տվյալների համաձայն, կետի պոչը վնասվել է քարերին բախվելու հետևանքով: Նրա մարմնի վրա բազմաթիվ վերքեր են ֆիքսվել: Փորձագետները կենդանու անկումն արձանագրել են փետրվարի 14-ին, տեղական ժամանակով 15:45-ին (Երևանի ժամանակով 13:45-ին):
British Divers Marine Life Rescue բրիտանական բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Divers Դեն Ջարվիսի խոսքերով, կյանքի վերջին րոպեներին կետը որոտի նման սարսափելի աղմուկ է բարձրացրել: «Ակնհայտ է, որ կենդանին որոշ ժամանակ գտնվել է այստեղ և քերծվածքներ է ստացել ժայռերին բախումներից»,- նշել է փորձագետը:
Կենդանու անկման ճշգրիտ պատճառը դեռ պարզված չէ: Ոստիկանությունը տեղի բնակիչներին հորդորել է շրջանցել այդ ափամերձ տարածքը՝ երթևեկության հետ կապված խնդիրներ չառաջացնելու համար: