Բաղդադում կիրակի լույս գիշերը հրթիռներ են ընկել ԱՄՆ դեսպանատան շրջանում՝ հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը:
Միջադեպի մանրամասները առայժմ չեն հաղորդվում:
«Ֆրանս պրես» գործակալությունը, հղում անելով ամերիկյան ռազմական աղբյուրին, փոխանցում է, որ դեսպանության տարածքում հնչել են նախազգուշական ազդանշաններ: Չի հստակեցվում՝ քանի հրթիռ է արձակվել և ինչ թիրախի են նրանք հարվածել: