Thursday, 25 04 2024
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին

Շարունակվում է Զարեհ Սինանյանի այցը Ռուսաստան

Մոսկվա աշխատանքային այցի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց «Սկոլովո» նորարարական կենտրոն, շրջեց և ծանոթացավ հայազգի սթարթափերների հետ: «TryFit» ընկերության գրասենյակում սթարթափի հիմնադիր և գործադիր տնօրեն Վահան Մարտիրոսյանը հանձնակատարին ներկայացրեց, թե ինչպես է ընդամենը վայրկյանների ընթացքում 3D մոդելավորման միջոցով և 12 հատուկ չափանիշների գնահատմամբ հաճախորդին ցուցադրվում իր ոտնաթաթերի առանձնահատկություններին ամենահարմար չափսն ու մոդելը և գործընկեր հարյուրավոր խանութներից առաջարկում լավագույն տարբերակները: Այսօր սթարթափն օգտագործվում է միլիոնավոր մարդկանց կողմից բազմաթիվ երկրներում: Բացի այդ՝ «TryFit»-ը սկանավորման միջոցով արտադրում է օգտատիրոջ ոտքին համապաստխան անհատական ներդիրներ, որոնք ապահովում են հարմարավետ, առողջ, ճիշտ քայլքն ու կեցվածքը: Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ցանկություն և պատրաստակամություն կա գործունեություն ծավալել նաև Հայաստանում: Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պատրաստ է աջակցել այս նախաձեռնությանը: Մի շարք հայտնի ընկերություններում նորարարության որոնման և ստեղծման ոլորտի պատասխանատու Մաքսիմ Բարսամյանը ցանկություն հայտնեց Հայաստանում անցկացնել ոլորտային խորհրդատվություններ և էքսպերտիզա:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը Գլխավոր հանձնակատարը հանդիպեց «Ռուսաստանի հայերի միավորում» կազմակերպության անդամների հետ: Զարեհ Սինանյանը նախ ներկայացրեց գրասենյակի ծրագրերը, սփյուռքի քարտեզագրման շուրջ իրականացվող աշխատանքները, հայրենադարձության գործընթացը, հայրենադարձների ռեսուրս կենտրոն ստեղծելու գաղափարը: Ներկաները հանձնակատարին հարցեր ուղղեցին զինվորական ծառայության, գրասենյակի կառուցվածքի, ծրագրերին մասնակցելու ընթացակարգերի վերաբերյալ: Առաջարկներ հնչեցին իրականացնել ուսանողական համահայկական հավաքներ, ստեղծել հայ համայնքների միջև կրթական և մշակութային փորձի փոխանակման հարթակներ:

Հաջորդ հանդիպումը Մոսկվայի Հայ Կաթողիկե եկեղեցու երիտասարդական համայնքի ներկայացուցիչների հետ էր: Երիտասարդները պատմեցին իրենց գործունեության, միջոցառումների, ամառային ճամբարների կազմակերպման դժվարությունների ու մինչ այժմ ունեցած արդյունքների մասին, պատրաստակամություն հայտնեցին ավելի սերտ համագործակցել հանձնակատարի գրասենյակի հետ:

Գլխավոր հանձնակատարը հանդիպեց նաև «Լսարան» նախաձեռնության անդամների հետ: Այս նախաձեռնությունը նախևառաջ կրթական հարթակ է, որը կազմակերպում է ամենամյա միջազգային համաժողովներ, դառնում համախմբման, կամավորության զարգացման, սերունդների հանդիպման հետաքրքիր վայր: Զարեհ Սինանյանը նախ մասնակիցներին ներկայացրեց նախորդ 8 ամսիների ընթացքում սփյուռքի հետ տարված աշխատանքը, արդունքները, ուղղությունները, նոր ծրագրերը, կարևորեց սփյուռքում հայաստանակետրոն ինքնության ձևավորման, հայ լինելը հեռանկարային դարձնելու հնարավորությունները: Խոսվեց նաև համայնքային կառույցների հզորացման, կազմակերպվածության բարձրացման և ցանցային աշխատանքի արդյունավետության մասին: Նախաձեռնության անդամները նշեցին, որ սյս տարի «Լսարան»-ի համաժողովը կիրականացվի ապրիլի 10-12-ը և կլինի թվով 6-րդը: Նախաձեռնությունն ընդլայնել է աշխարհագրությունը՝ իր թիմում ներգարվելով մասնակիցներ Կրասնոդարից, շուտով նաև Պետերբուրգից: Հանդիպման ընթացքում քննարկվեցին սփյուռքի մյուս համայնքների հայ երիտասարդների, Հայաստանում նմանատիպ գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ կապերի հաստատմանը, համաժողովի կազմակերպման ընթացքին առնչվող հարցեր:

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը եղավ նաև Յարոսլավլում, ՀՀ պատվավոր հյուպատոս Վահագն Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեց Սուրբ Գևորգ եկեղեցի և «Նաիրի» մշակութային կենտրոն, ծանոթացավ 160 աշակերտ ունեցող կենտրոնի գործունեությանը, շրջեց հայերենի, հայ երգ ու պարի, դուդուկի, շախմատի դասարաններում: Այնուհետ Գլխավոր հանձնակատարը հանդիպեց տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Զարեհ Սինանյանը նախ շնորհակալություն հայտնեց նրանց Հայաստանի և հայ ժողովրդի անունը բարձր պահելու, միևնույն ժամանակ բնակության երկրի արժանապատիվ քաղաքացի լինելու համար: Այնուհետ ներկաները ծանոթացան հանձնակատարի գրասենյակի գործունեությանը, ծրագրերին, ուղղություններին, նոր գործառույթներին: Հարցեր ուղղվեցին հայրենադարձության, օրենսդրական բարեփոխումների, Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալու ընթացակարգի, հակահայկական քարոզչության դեմ պայքարի մասին: Համայնքի անդամներին հետաքրքրում էր նաև, թե արդյոք հանձնակատարը սփյուռքում ունենալու է իր ներկայացուցիչներին: Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ ձևաչափը դեռ հստակ չէ, բայց նման գաղափար կա և խոշոր համայնքներում ներդրվելու է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում