Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա կինը խնձոր է նետել Նեթանիայում շաբաթ երեկոյան տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ: Կնոջը ձերբակալել են հարցաքննելու համար՝ հաղորդում է իսրայելական հեռուստատեսության 13-րդ ալիքը:
Նշվում է, որ Նեթանյահուն չի տուժել:
Հետուստաալիքը ենթադրում է, որ 25-ամյա կինը կարող էր թիրախավորել Նեթանիայի քաղաքապետ Միրիամ Ֆեյբերգին, որը նույնպես մասնակցել է նախընտրական միջոցառմանը:
Կնեսետի ընտրությունները նշանակված են 2020թ. մարտի 2-ին: Գործող վարչապետը մասնակցում է երկրի տարբեր քաղաքներում նախընտրական միջոցառումներին որպես «Լիկուդ» կուսակցության առաջնորդ: