Սինգապուրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 72 մարդու: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով Սինգապուրի առողջապահության նախարարությանը:
Փետրվարի 15-ի դրությամբ նախարարությունը հաստատել է երկրում կորոնավիրուսով վարակման ևս 5 նոր դեպք:
Նշվում է, որ ևս մեկ մարդ, որի մոտ ավելի վաղ հայտնաբերվել էր ինֆեկցիան, դուրս է գրվել հիվանդանոցից: Սինգապուրում կորոնավիրուսից ընդհանուր առմամբ առողջացել է 18 մարդ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պետությունում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 67 դեպք: