Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայք Բլումբերգը ծրագրում է Դեմոկրատական կուսակցությունից 2016թ. ԱՄՆ նախագահի թեեկնածու Հիլարի Քլինթոնին դարձնել իր դաշնակիցը 2020թ. նախագահական ընտրությունների մրցավազքում: Այս մասին Daily Mail-ին հայտնել է աղբյուրը:
Հարցման արդյունքներով՝ Քլինթոնի և Բլումբերգի միությունը կստեղծի լուրջ մրցակցություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար 2020թ.-ին պետության ղեկավարի ընտրություններում:
Բլումբերգն ու Քլինթոնը այս հարցի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չեն տվել:
Առաջիկա ընտրություններում Մայք Բլումբերգը, ինչպես և Քլինթոնը, ներկայացնելու են ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը: