Սանկտ Պետերբուրգում՝ Լիգովսկու Պրոսպեկտի վրա, Սահմանադրության փոփոխությունների դեմ ուղղված միանձնյա պիկետների ժամանակ ձերբակալվել է տասից ավելի մարդ՝ հայտնում է MBH Media-ն:
Պիկետին մասնակցել ցանկացողները հերթ էին կանգնել։
Ոստիկանությունը հայտարարել է, որ ցույցը համաձայնեցված չէ տեղի իշխանությունների հետ։
Ձերբակալվածների թվում եղել են առանց պաստառի անձինք, ինչպես նաև պատահական անցորդ, որը, նախնական տվյալներով, հրաժարվել է փաստաթղթեր ներկայացնել, և քաղաքապետարանի պատգամավոր Սերգեյ Լազարևը, որը փորձել է ոստիկանությանը բացատրել, որ միանձնյա պիկետը չի պահանջում իշխանությունների հետ համաձայնեցում: