Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է ԱՄՆ-ի գլոբալ դերի մասին և մեղադրել Չինաստանին, Իրանին և Ռուսաստանին՝ համաշխարհային կարգը ապակայունացնելու մեջ: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Պոմպեոյի խոսքով՝ Մոսկվան, ապատեղեկատվական արշավի միջոցով, փորձում է արևմտյան երկրներին միմյանց դեմ տրամադրել:
Նա նաև հայտարարել է, որ իրանցի ցանցահենները «մերձավորարևելյան համակարգչային ցանցերի խոցերն են»։
Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը Huawei-ը և պետաջակցություն վայելող այլ չինական ընկերություններ անվանել է ՉԺՀ-ի հետախուզության տրոյական ձի։