Թուրքիայում հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը, որ հայտնի է թուրքական իշխանությունների վերաբերյալ սուր քննադատություններով, Twitter-ի իր միկրոբլոգում պատմել է, թե ինչպես են թուրք իրավապահները անօրինական գործողություններ կատարել իր նկատմամբ»
«Նրանք ինձ ապօրինի կերպով ձերբակալել են։ Ապա խուզարկել են մերկ վիճակում։ Տասնյակ հազարավոր կանայք նվաստացվում են՝ մերկ վիճակում խուզարկության ենթարկվելով։ Այս անօրեն մեթոդներին պետք է վերջ տրվի հնարավորինս շուտ»,- գրել է Նաթալի Ավազյանը։
Գրառման հետ միասին նա նաև տեսանյութ է հրապարակել՝ նշելով․ «Իմ մարմինը ինձ է պատկանում։ Ինձ կարող է դիպչել միայն նա, ում ես թույլ կտամ։ Ինձ մերկ կարող է տեսնել միայն նա, ում ես թույլ կտամ»։