Ադրբեջանի նախագահի հետ պանելային քննարկման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ հավանաբար, միջազգային հանրությունն էլ է հոգնել այն բանից, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պարբերաբար կրկնում են նույն պատմությունները։
Վարչապետն ասաց, որ ինքը նախընտրում է լուծումների մասին հիմա խոսել։ Փաշինյանը պատմեց, որ իշխանության գալուց հետո որոշել է միկրոհեղափոխություն անել բանակցային գործընթացում։
Քննարկումը համակարգողը հարցրեց՝ ինչ պետք է անի միջազգային հանրությունը՝ կարգավորմանը նպաստելու համար։ Փաշինյանը պատասխանեց, որ միջազգային հանրությունը պետք է պնդի, որ Արցախի հակամարտությանը ռազմական լուծում չկա։