Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ընդունել է կինոռեժիսոր և սցենարիստ Սամվել Թադևոսյանին:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահը պարգևատրել է ռեժիսորին «Վաչագան Բարեպաշտ» մեդալով՝ բարձր գնահատելով նրա գործունեությունն Արցախյան գոյամարտի կինոտարեգրության ստեղծման գործում: