«Սա ապացուցում է այն հանգամանքը, որ իրավական առումով մենք ամենաանխոցելի ճանապարհն ենք ընտրել՝ ի դեմս հանրաքվեի: Ինչու եմ սա ասում, որովհետև հենց այդ նույն իրավաբանների մեծ մասը մեզ մեղադրում էին իրավական առումով ինչ-որ խոցելիության մեջ, բայց սա ապացուցում է, որ եթե նրանք գործընթացի մեջ են ներգրավում, հետևաբար իրենք հասկանում են, որ հանրաքվեն իրավական առումով ամենաանխոցելի է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով 105 փաստաբանների հայտարարությանը, ըստ որի՝ ստանձնում են ոչ հանրային կարծիքի պաշտպանությանը՝ ի շահ ՀՀ-ի: