ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը մամուլում հայտարարել էր, թե իշխող կոալիցիայի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ քննարկելու են անազատության մեջ գտնվող ընդդիմադիրների հարցը, եւ որ արդեն կա համապատասխան համաձայնություն: Սակայն ՀՀԿ-ականները հերքում էին իրենց կոալիցիոն գործընկերոջ հայտարարությունները: ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, թե իրեն նման բան հայտնի չէ: «Ես չգիտեմ` ինչ է ասել եւ ինչի հիման վրա»,- նշեց նա: