Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը

Հայ-գերմանական հարաբերություններում դրական ֆոնն առկա է, մնում է սպասել առարկայական արդյունքների. ի՞նչ կհետևի վարչապետի այցին

Եռօրյա աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է այդ երկրի խորհրդարանի ղեկավարի, ապա կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Վերջինիս հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիս։ Գերմանիայի կանցլերը ողջունել և կարևորել է ՀՀ վարչապետի այցը՝ վստահություն հայտնելով, որ այն հնարավորություն է տալիս քննարկելու երկու երկրների հարաբերությունների օրակարգային հարցերը: Մերկելը նշել է, որ իր երկրի կառավարությունը շարունակելու է տարբեր ուղղություններով աջակցությունը հայկական կողմին՝ ժողովրդավարական բարեփոխումներն արդյունավետ առաջ մղելու նպատակով:

Արդյոք բացի ընդհանուր բնույթի հայտարարություններից՝ հնարավոր կլինի՞ հայ-գերմանական համագործակցության ոլորտում առարկայական առաջընթաց ապահովել։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանի կարծիքով՝ գործնական աշխատանքի դեպքում արդյունքներ անպայման կլինեն: «Երևի թե մեկ տարի է անցել Մերկելի՝ Հայաստան կատարած այցելությունից հետո, հիմա  էլ տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի այցը, և ես շատ ուրախ կլինեմ, եթե այս բոլոր թեմաներով՝ տնտեսական ներդրումների, իրավական փորձի փոխանակման ուսումնասիրության, միջկառավարական ինստիտուտների զարգացման իմաստով, իրական արդյունքներ լինեն, որոնք մենք մեր մաշկի վրա կզգանք։ Ապագայում ամեն ինչ կերևա, կախված է մեր կատարած աշխատանքից։ Իսկ իրական արդյունքներ ապահովելու համար հստակ աշխատանք է պետք տանել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Պողոսյանը միևնույն ժամանակ ընդգծեց. «Միշտ պետք է մի բան գիտակցենք՝ Գերմանիան ունի իր քաղաքական մշակույթը, Հայաստանն՝ իր ու նաև իր յուրահատկությունները։ Պետք է հասկանալ, որ ցանկացած բարեփոխում արդյունք է տալու, երբ անպայման անցնի հայկական պրիզմայով։ Ավելի ուրախ կլինեմ, եթե բոլոր այդ նրբությունները հաշվի առնելով՝ ավելի ջերմ համագործակցություն լինի։ Պետք է նաև հասկանանք, որ Գերմանիայում և ամբողջ Եվրոպայում տարբեր փոփոխություններ են տեղի ունենում,  ու համագործակցության հիմքում պետք է դրված լինի շարունակականությունը և ոչ անձերը»։

Հիշելով Մերկելի կատարած այցը, մեծ ոգևորությունը, Հյուսիսային պողոտայում արված սելֆիները՝ Թևան Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ անցած մեկ տարվա ընթացքում առարկայական ի՞նչ եք ստացել հայ-գերմանական համագործակցությունից. «Այն ժամանակ շատ էր խոսվում, որ վիզաների ազատականացման գործընթացը կարագանա, բայց մինչև հիմա այդ խնդիրը կա։ Չենք լսել, որ շատ մեծ թափով գերմանական կազմակերպությունները գալիս են այստեղ ներդրումներ անելու։ Ուզում եմ ասել, որ եթե ձեզ հարցնենք՝ արդյոք անցած տարվա ընթացքում տեսե՞լ եք, որ գերմանական խոշոր կազմակերպություններ եկել համագործակցել են, կասենք՝ այո, եղել են, բայց այն մեծ ակնկալիքը չի եղել։ Սպասվում է, որ փետրվարի վերջին կլինի տնտեսական հավաք, բիզնեսմենների այց է լինելու, ֆորում, հուսով ենք՝ կտեսնենք պտուղները. եթե արդյունքներ լինեն՝ միայն դրական կլինի մեզ համար»։

Հետևելով Հայաստանի տեղեկատվական դաշտին՝ Թևան Պողոսյանը փաստում է՝ ՍԵՊԱ-ն Եվրամիության   կողմից վերջնականապես չի վավերացվել, մեզ մոտ էլ քննարկումներ կան, բայց առարկայական մեծ բարեփոխումների փաթեթեը դեռ տեղից չի շարժվել. «Կարիք կա ավելի կենտրոնացված արագ շարժվելու և այդ բարեփոխումները տեղ հասցնելու»։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ամփոփելով վարչապետի՝ Գերմանիա կատարած այցը՝ ասաց. «Այս պահին կարող ենք ֆիքսել հետևյալը՝ Հայաստանը մեծ քայլեր է  արել բարեփոխումների ճանապարհին, մեծ քայլեր է  արել Եվրամիության հետ քաղաքական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ, նաև՝ քաղաքական հարաբերությունները Գերմանիայի հետ ամրապնդելու ուղղությամբ։ Այո՛, ես կիսում եմ այն գնահատականը, որ Հայաստանի ու Գերմանիայի միջև հարաբերությունները պատմականորեն գտնվում են ամենաբարձր կետում, բայց միևնույն ժամանակ այն, ինչ վերաբերում է դրա տնտեսական բաղադրիչին, ապա այստեղ մենք կարծես թե շատ բան մեր ակտիվում չունենք։ Ուզում եմ հույս ունենալ, որ, այնուամենայնիվ, հիմնական զարգացումները կլինեն առջևում, ու այստեղ անելիքներն իսկապես շատ են»։

Հարցին՝ ի՞նչն է խանգարել Հայաստանին աշխատանք տանել Մերկելի այցից հետո, երբ կար մեծ ոգևորություն, Մեհրաբյանն արձագանքեց. «Ի վերջո՝ պետք է հասկանանք, որ սա մեկ օրվա մեջ լուծվող խնդիր չէ, ահռելի նախապատրաստական աշխատանք է պահանջում։ Տեսնում ենք, որ մեր երկիրն այս պահին պատրաստ չէ ռազմավարական նշանակության ներդրումներ կլանելու համար, սա դեռ ժամանակ կպահանջի։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ հենց այսօր է պետք ռազմավարություն ունենալ ու հետևել դրան։ Ի վերջո Գերմանիա նշանակում է առաջատար ինժեներական միտք,  Գերմանիա նշանակում է  բարձրագույն մակարդակի արհեստագործական դպրոց, ինչի կարիքն ունի Հայաստանը։ Մեր միջին մասնագիտական կրթությունը պետք է արմատապես բարեփոխվի, և գերմանական փորձն այստեղ անփոխարինելի է։ Բացի այդ՝ գերմանական արդյունաբերությունը  իր նվաճումներում կարելի է  լեգենդար կոչել, շատ մեծ հետաքրքրություն  պետք է ներկայացնի հայկական բիզնեսի, տնտեսության համար»։

Այս ուղղությամբ, ըստ մեր զրուցակցի, ոչ միայն կառավարությունը, այլև հայկական բիզնեսը մեծ անելիքներ ունեն: «Համենայնդեպս, քաղաքական ֆոնը դրա համար ավելի քան նպաստավոր է։ Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, պետական համակարգի կառուցվածքային բարեփոխումներն ավարտելուց, դատական համակարգի բարեփոխումներն ավարտելուց հետո այս ամենը կարող է արագընթաց ձևով առաջ գնալ։ Կցանկանայի նաև ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Փաշինյանի  հանդիպման ընթացքում մեծ տեղ տրվեց հենց դատական համակարգին ու պետական ինստիտուտների բարեփոխմանը։ Այսինքն՝ միայն այն չէ, որ այս պահին ինչ է արված կամ ինչ  չի արված՝ կապված տնտեսական համագործակցության հետ։ Դա ոչ թե առանձին ուղղություն է, այլ օրգանապես շաղկապված է այս ամենի հետ։ Ի վերջո, այո՛, առանց պետական համակարգի, դատական համակարգի արմատական բարեփոխումների շատ լավ հասկանում ենք, որ չենք կարող ունենալ այն ծավալներով հաջողությունները, որոնք մենք ակնկալում ենք՝ ասելով տնտեսական հեղափոխություն։ Համենայնդեպս, բոլոր առումներով մենք նպաստավոր պայմաններն ունենք, ու պետք է առաջ ընթանալ հենց այս ճանապարհով»,-  եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում