Wednesday, 24 04 2024
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը

Էական է, որ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում չհայտարարեց, թե 80-ականների զենքով ենք կռվում

Այս օրերին, երբ աշխատանքային այցով Գերմանիայում է գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շատերն են հիշում, որ գրեթե մեկ տարի առաջ էլ նա մեկնել էր Գերմանիա և հանդիպումներ ունեցել երկրի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Մինչ այդ էլ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստան էր այցելել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Այնպես որ, սա Փաշինյանի և Մերկելի երրորդ հանդիպումն է։

Իր երկրորդ այցի ժամանակ Փաշինյանը Մերկելի հետ ԶԼՄ-ների համար հանդես է եկել հայտարարությամբ, հետո այցելել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամ, ունեցել մի շարք հանդիպումներ։ Նա ներկայացրել է հետհեղափոխական Հայաստանում ստեղծված իրավիճակն ու ծագած մարտահրավերները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 14-ի առավոտյան այցելել է Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատ, որտեղ աշխատանքային նախաճաշի շրջանակում հանդիպում է ունեցել Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային պետքարտուղար Թոմաս Բարայսի, Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն, արտաքին տնտեսական հարցերով խորհրդի նախագահ Ֆոլքեր Թրայերի և պալատի ներկայացուցիչների հետ:

Թոմաս Բարայսը վստահություն է հայտնել, որ վարչապետի այցը նոր խթան կհանդիսանա երկկողմ բիզնես կապերի ընդլայնման, տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ նոր ծրագրերի իրականացման համար:

Մեկ տարի անց ի՞նչ սպասելիքներ կան Հայաստանի վարչապետի և Գերմանիայի կանցլերի հանդիպումներից։

Գերմանիայում «Հայ ակադեմիականների միության» նախագահ Ազատ Օրդուխանյանը կարծում է, որ որքան շատ հանդիպեն երկու երկրների ղեկավարները, այնքան ցանկալի է, և երկու երկրների հարաբերությունների զարգացումը կլինի ինտենսիվ։

«Շատ ուրախալի է, որ այդ հանդիպումները շարունակվում են, քանի որ դրանք հետագա քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունների զարգացման հիմքերն են դնում»,- ասաց մեր զրուցակիցը։

Օրդուխանյանն ուշադրություն է հրավիրում, որ զարգանում են կապերը գերմանական գիտական հաստատությունների հետ։

«Գերմանական գիտական ներուժից սնվելը մեզ համար անհրաժեշտություն է։ Այն թթվածին է մեր գիտության և տնտեսության համար, քանի որ այդ գիտական հաստատությունները շատ սերտ աշխատում են տնտեսության հետ։ Եվ այդ գիտական հաստատություններ-տնտեսական տարբեր ճյուղեր կապի մոդելի միջոցով են գերմանացիները կարողացել զարգացնել իրենց տնտեսությունը, ինչն ընդօրինակելը չափազանց օգտակար կլինի մեր փոշիացված տնտեսության համար։ Տիկին Մերկելը բազմիցս շեշտեց, որ գերմանական կողմը պատրաստ է աջակցել և նպաստելու է տնտեսական և գիտական երկկողմանի զարգացումներին»,- նշեց Ազատ Օրդուխանյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա Օրդուխանյանը կարևորում է, որ նա իրեն նվաստացած չի պահում արտերկրում, անամոթաբար հայտարարություն չի անում, թե մենք Ադրբեջանի դեմ կռվում ենք 80-ականների զենքով, ինչպես 2016թ․ Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանն էր հայտարարել։ Միաժամանակ նա կարծում է, որ դեռևս վաղ է արդյունքների մասին հայտարարելը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում