Wednesday, 24 04 2024
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ

ԲՀԿ-ից առավելապես սպասում էի որոշակի նախադրյալներով «այո»-ին միանալու օրակարգ

Երեկ ԲՀԿ-ն որոշում կայացրեց չմասնակցել սահմանադրական հանրաքվեի գործընթացին։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, անդրադառնալով ԲՀԿ-ի որոշմանը, նշեց, որ ինքն ավելի շատ սպասում էր, որ ԲՀԿ-ն որոշակի նախապայմանով մասնակցի «այո»-ի քարոզարշավին, քան «ոչ»-ի. «Այնուամենայնիվ, այս տարբերակն էլ անակնկալ չէր, քանի որ ԲՀԿ-ն փորձում է խորհրդարանում ընդդիմադիր դիրքերից հանդես գալ, և այս գործընթացում, որտեղ իրենց ընդդիմադիր համարող բոլոր ուժերը փորձում են անտեսել հանրաքվեն՝ ՀՀԿ, ՀՅԴ, ԼՀԿ, հասարակության արձագանքի առումով բոլոր այդ ուժերը դիրքավորվում են որոշակի ճամբարում, որը ասոցացվում է նախկինների հետ։ Այսինքն՝ ԲՀԿ-ն իր այս քայլով իր այս քայլով հասարակության աչքին ինքն իրեն ասոցացրեց նախկինների հետ, ինչը բնականաբար, ռեյտինգի առումով բացասական նշանակություն կունենա ԲՀԿ-ի վրա»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ հավանաբար որպես կուսակցություն ԲՀԿ-ի այլ շահերը դա են պահանջել։

Դիտարկմանը, որ եթե ԲՀԿ-ն դիրքավորվեր հստակ «ոչ»-ի ճամբարում, կկորցներ իր վարկանիշը, Ռոբերտ Ղևոնդյանն ասաց. «Այստեղ մենք պետք է հաշվի առնենք, թե կոնկրետ ինչպես են դիրքավորվում այն ուժերը, որոնք ասոցացվում են նախկինների հետ։ Եթե ԲՀԿ-ն հստակ դիրքորոշում արտահայտեր, ապա նա կդիրքավորվեր ոչ թե ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ, այլ կդիրքավորվեր որպես առանձին «ոչ»-ի ճամբար, քանի որ ՀՀԿ-ականները, ՀՅԴ-ականները, «Լուսավոր Հայաստանը» նույնպես «ոչ» չեն քարոզում։ Նրանք ասել են այն, ինչ ասաց ԲՀԿ-ն։ Այսինքն այս ուժերի մոտեցումը տարբերվում է հստակ «ոչ»-ից։ Հստակ «ոչ» քարոզում են միայն իրավապաշտպանների խումբը, որոնք նույնպես ասոցացվում են նախկինների հետ հասարակության աչքում, սակայն իրենցից չեն ներկայացնում կազմակերպված, համակարգային որոշակի գործունեություն իրականացնող մարմիններ կամ քաղաքական դաշտում  հստակ կողմնորոշում ունեցողներ»։

Այսինքն, ըստ նրա, մենք ունենք մի իրավիճակ, երբ իշխանությունն ունի երկու ընդդիմադիր հատված. Մեկը կառուցվածքային հնարավորություններ ունեցող հատվածն է, որը ասոցացվում է նախկինների հետ և դիրքավորվում է հանրաքվեն անտեսելու օրակարգով, մյուսը այն հատվածն է, որ հստակ «ոչ»-ի դիրքերից է հանդես գալիս. «Այս երկրորդ հատվածը չունի կառուցվածքային հիմքեր, այն միայն մարդկանց խումբ է։ ԲՀԿ-ն, ըստ էության, ինքն իրեն դասեց այն խմբի շարքում, որը հասարակության աչքին ասոցացվում է նախկինների հետ։ Թե այլ ուժեր ինչպիսի դիրքավորում կունենան, ինչ դիրքերից հանդես կգան, հենց դա էլ կձևավորի քաղաքական լանդշաֆտը՝ հանրաքվեի տրամաբանությունից ելնելով»։

Հարցին, թե սպասելի՞ էր, որ ԲՀԿ-ի կողմից նման արձագանք կլինի՝ հաշվի առնելով իրենց լոյալությունը շատ հարցերի նկատմամբ, քաղաքագետն արձագանքեց. «Լսելով ԲՀԿ-ականների հայտարարությունները, ես առավելապես սպասում էի որոշակի նախադրյալներով «այո»-ին միանալու օրակարգը, սակայն չէի բացառում նաև ԲՀԿ-ի կողմից այսպիսի մոտեցումը, որը տեսանք։ Իհարկե, սպասելի էր, իհարկե, հասկանալի է, որ այն ուժը, որը փորձում է ընդդիմադիր դիրքերից հանդես գալ իշխանության նկատմամբ, կարող է միանալ առավելապես ավելի  ընդգրկուն ընդդիմադիր հատվածին և փորձել այդպիսով ազդեցություն գործել իշխանության վրա՝ սեփական ընդդիմադիր դիրքերը չկորցնելու համար»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում