Friday, 19 04 2024
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին

Հերթական զոհը բանակում․ պետք է պոկվեն ուսադիրներ, լինեն պաշտոնանկություններ

Երեկ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ասրյանը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդել է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Պաշտոնական նման շաբլոն ձևակերպումները հասարակությանն արդեն նույնիսկ զզվեցրել են, ավելին՝ մարդիկ զայրանում են, որ պետական մարմինները տեղի ունեցածին տալիս են ոչ համարժեք գնահատականններ, տեսանելի չեն գործնական քայլերը, որոնք կկանգնեցնեն հայկական բանակում միացված մահաբեր «մսաղացը»։

Մինչ ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ պաշտպանության նախարարը զինդատախազությունում 2019 թվականն են ամփոփում և արձանագրում են, թե զինված ուժերում հանցագործությունների՝ 18.5%-ով նվազում է, ինչն էլ դառնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «լավատեսական» մի գրառման առիթ, ողբերգական դեպքերը հաջորդում են մեկը մյուսին: Հունվարի 1-ից մինչև փետրվարի 14-ը բանակում մահացել է 13 զինվոր, ընդ որում՝ ոչ հակառակորդի կրակոցից:

Այս ցուցանիշներն արեն խոսում են ոչ թե առանձին դեպքերի, կամ լոկալ դրսևորումների, այլ՝ թաքնված տեռորի մասին, երբ հայկական զինված ուժերը, բառի բուն իմաստով, հոշոտվում են ոչ թե արտաքին, այլ՝ առայժմ անտեսանելի «ներքին թշնամու» կողմից։ Հայկական բանակին, մեր հասարակությանը պատերազմ է հայտարարված, սակայն այս դեպքում մարտահրավերը գալիս  է ոչ թե սահմանից անդին, այլ մեր ներսում է, որ մի դեպքում կարող է լինել վատ կառավարում, այլ դեպքերում՝ հանցավոր անտարբերություն կամ անփութություն։

Պետության առաջին դեմքերի արձագանքը կատարվող ողբերգական իրադարձություններին, մեղմ ասած, համարժեք չէ։ Վարչապետը խոսում է «քրեական ենթամշակույթի» մասին, որը՝ եթե նույնիսկ մահաբեր այս ընթացքի հիմնական «պատասխանատուն» է, վերացական մի կատեգորիա է, եթե բարձր մակարդակով չեն տրվում հստակ գնահատականներ կամ չեն պոկվում ուսադիրներ, տեղի չեն ունենում պաշտոնազրկություններ։ Պետական պահպանության, պետական վերահսկողության բացառիկ տարածք «քրեական ենթամշակույթը» թափանցել չի կարող, եթե կա որակյալ կառավարում, եթե գործում են օրենքները։ Ուրեմն՝ ովքե՞ր են թերացողները, ովքե՞ր են այն բարձրաստիճան զինվորական պաշտոնյաները, որնոք ըստ օրենքի պարտավոր են պայքարել բանակը խժռող քրեական բարքերի դեմ ու փաստացի անգործություն են դրսևորում, եթե չասենք՝ համերաշխ են քրեական բարքերի հետ։ Ինչո՞ւ չեն տրվում այս հարցերի պատասխանները, մանավանդ, որ ԶԼՄ-ներում տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ ՊՆ ու Գլխավոր շտաբի հարաբերությունները, մեղմ ասած, բնականոն աշխատանքային չեն։ Արդյո՞ք բանակում խաթարված է կառավարման կուռ համակարգը, ինչո՞ւ են հապաղում կադրային, այլ լուծումները։

Ինչո՞ւ է վարչապետը գեներալ-լեյտենանտի կոչման ներկայացրել ՌՈ պետին ու ինչո՞ւ է նախագահ Արմեն Սարգսյանը նման հրամանագիր ստորագրել։

Նորաթուխ գեներալի այլանդակությունների մասին լեգենդներ են պտտվում։ «Առաջին լրատվական»-ին մի շարք ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել հեղափոխության օրերին Արթուր Բաղդասարյանի արձակած ապօրինի հրամանների մասին։ Մասնավորապես, որ նա այդ օրերին, կոնկրետ 2018-ի ապրիլի 20-ին իր մոտ է կանչել իր բոլոր տեղակալներին, բաժանմունքի պետերին, 15-20 կոչումով գնդապետների և հրահանգ է տվել՝ եթե այդ օրերին ժողովուրդը փակի զինվորական ավտոտեսչությանն ուղեկցող մեքենաների առաջ, ճանապարհ չտա, ապա զինվորական ավտոտեսչությանը հրահանգել՝ իջնել ուղեկցող ավտոմեքենայից և նստել զինվորական բեռնատար ավտոմեքենայի ղեկին և տրորելով անցնել ժողովրդի վրայով։ Նման հրահանգ ստացել են հանդիպմանը ներկա գնդապետները, որոնցից առարկել է ընդամենը մեկը։ Այս մարդի՞կ պետք է պայքարեն բանակ ներթափանցած հանցավոր դրսևորումների դեմ։

Խնդիրն, իհարկե, ավելի գլոբալ է ասում են՝ բանակը հանրային հարաբերությունների հայելին է։ Ուրեմն՝ մեր հասարակական հարաբերությունները, բարքերը հիվանդ են, ցավալիորեն՝ նույնիսկ հեղափոխության հաղթանակից երկու տարի հետո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում