Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ռուսաստանը կարող է սառեցնել «Հարավային հոսքի» շինարարությունը Թուրքիայի հարուցած խնդիրների պատճառով

Ինչպես գրում է ռուսական Коммерсант-ը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը իր գերմանացի գործընկեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների ժամանակ բարձրացնելու է Ռուսաստանից Գերմանիա գազ մատակարարող «Հյուսիսային հոսքի» երրորդ գազամուղը կառուցելու հարցը: Այս առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռուսաստանը կարող է որոշում ընդունել առժամանակ դադարեցնելու «Հարավային հոսք» նախագծի իրականացումը, քանի որ Թուրքիայի հետ բանակցություններում առաջացել են որոշակի խնդիրներ: Ռուսաստանը մտադիր է Գերմանիայի օգնությամբ ավելացնել արտահանման իր հզորությունները: Коммерсант-ին այս մասին հաղորդել են նրա անանուն աղբյուրները:

Աղբյուրն ասել է, որ մանրամասները դեռ չեն քննարկվել, սակայն կարևոր է իմանալ գերմանացիների կարծիքը: Նշվում է, որ Ռուսաստանը ցանկանում է օգտվել Եվրոպայում ատոմային էներգետիկայի հզորությունների կրճատման հանգամանքից և ավելացնել գազի մատակարարումն այդ երկրներ: Իսկ «Հյուսիսային հոսքի» հզորությունների մեծացումը մյուս կողմից կօգներ կոմպենսացնել «Հարավային հոսքի» շինարարության հապաղումը: Թուրքիան իր տարածքային ջրերով գազամուղն անցկացելու թույլտվություն դեռ չի տվել:

«Թուրքերի համար այս նախագիծը տնտեսական հետաքրքրություն չի ներկայացնում, քանի որ նրանք նույնիսկ չեն վերցնում այն ծավալը, որը կարող են ստանալ «Երկնագույն հոսքով»: Տրանզիտային եկամուտները նույնպես կարևոր չեն Թուրքիայի համար: Նրանց համար առավել կարևոր է աշխարհաքաղաքականությունը և Եվրոպայի համար խոշոր գազային տարանցիկ կենտրոն դառնալու հնարավորությունը: Այդ պատճառով նրանք կարող են մեզ հետ դեռ շատ երկար սակարկել շահեկան պայմաններ ստանալու ակնկալիքով»,- թերթին ասել են ՌԴ արտգործնախարարությունում:

Թերթի փորձագետներն ասել են, որ գերմանացի պաշտոնյաները թերահավատորեն են տրամադրված «Հյուսիսային հոսքի» հզորությունների մեծացման հանդեպ: Հիշեցնենք նաև, որ «Հյուսիսային հոսքի» հզորությունների վերաբերյալ անցած շաբաթ խոսել էր նաև վարչապետ Վլադիմիր Պուտինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում