Ճապոնիայի Առողջապահության նախարարությունը մտադիր է մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) դեմ դեղամիջոցի կլինիկական փորձարկումներ սկսել՝ կորոնավիրուսի բուժման համար, հայտնում է NHK հեռուստաալիքը:
Ճապոնացի բժիշկները որոշել են ստուգել Թաիլանդի պնդումները այդ դեղամիջոցի արդյունավետության մասին՝ կորոնավիրուսի բուժման համար: Հեռուստաալիքի տվյալներով, կլինիկական փորձարկումների համար կառավարությունը նախատեսում է հատկացնել մոտ 3,2 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին, որի հարուցիչը կորոնավիրուսների նոր տեսակն է՝ Covid-2019 պաշտոնական անվանմամբ: