NASA-ի ղեկավարությունը հրապարակել է չորս հետազոտական առաքելությունների ցուցակ, որոնք կարող են առաջիկա տարիներին ուղարկվել Վեներա կամ Յուպիտերի և Նեպտունի արբանյակներ: Այդ մասին գրել է NASA-ի մամուլի ծառայությունը:
«Այդ բոլոր առաքելությունները կարող են օգնել արմատապես փոխել մեր պատկերացումներն Արեգակնային համակարգի ամենաակտիվ և ամենաբարդ աշխարհների ներքին կառուցվածքի մասին: Այդ երկնային մարմիններից ցանկացածի ուսումնասիրումը մեզ կօգնի իմանալու, թե ինչպես են ձևավորվել այդ մոլորակները, ինչպես նաև դրանց նման ցանկացած այլ աշխարհներ»,- հայտարարել Է NASA-ի գիտական ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Թոմաս Ցուրբուխենը: