Saturday, 20 04 2024
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն

Վստահ չեմ, որ կիսանախագահական մոդելին վերադարձը ճիշտ է, թեև ժամանակին նա ճգնաժամ չի ստեղծել

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը նախքան ՀՀ վարչապետի որոշմամբ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը հրապարակելն առաջարկում էր վերադառնալ կառավարման կիսանախագահական մոդելին, այսինքն՝ այն Սահմանադրությանը, որն ընտրվել էր 1995թ․ հուլիսի 5-ին կայացած սահմանադրական հանրաքվեով: Դրան ի պատասխան արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով Կապանում հրավիրած մամուլի ասուլիսում, որ կիսանախագահական համակարգը անպատասխանատու կառավարման համակարգ է, և այս տարբերակը Հայաստանի համար պետք է բացառել։ Նա հայտարարեց նաև, որ կառավարման համակարգը չպետք է փոխել առնվազն այնքան ժամանակ, մինչև չենք համոզվել, որ այդ կառավարման համակարգը խնդիրներ է ստեղծում մեզ համար։

Ավելի ուշ հրապարակվեց ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը, որի նախագահն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, անդամներ են արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններից։ Կազմում ընդգրկված են նաև իրավաբան-գիտնականներ, որոնց անուններն ու գործունեությունն անհայտ են հանրության լայն շրջանակներին։

ՀԱԿ վարչության անդամ, պատմաբան Աշոտ Սարգսյանն էլ ilur.am կայքում «Առանց մեկնաբանության» վերնագրով հրապարակել է ՀՀ Գերագույն խորհրդի 1990թ․ նոյեմբերի 6-ի որոշումը Սահմանադրական հանձնաժողով կազմելու մասին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը։ Այդ հրապարակումից տեղեկանում ենք, որ այն ժամանակ Սահմանադրական հանձնաժողովի նախագահն է եղել ՀՀ առաջին նախագահ, 1990թ․ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հետո ներկայացված է հանձնաժողովի անդամների ցանկը, որում ընդգրկված են եղել և՛ հայտնի քաղաքական գործիչներ, և՛ իրավաբաններ։ Նրանցից էին, օրինակ, ԳԽ անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Եգորյանը, ԳԽ անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի հանձնաժողովի անդամ Աշոտ Նավասարդյանը, ԳԽ մարդու իրավունքների և ազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆայել Պապայանը, ԳԽ տնտեսական ինքնուրույնության և տնտեսության զարգացման հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Մովսիսյանը, ԳԽ մանդատային և էթիկայի հարցերի հանձնաժողովի նախագահ, 1995-2002թթ․ մի շարք եվրոպական երկրներում ՀՀ դեսպան, մի շարք միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Աշոտ Ոսկանյանը, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ, իրավաբաններ։ Իսկ ահա, ըստ նույն հրապարակման, 1994թ․ Գերագույն խորհրդի հունիսի 16-ի որոշմամբ՝ Սահմանադրական հանձնաժողովի կազմը լրացվել է ևս մի քանի անդամներով․ նրանցից հանձնաժողովի համանախագահ է դարձել ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանը, ընդգրկվել է նաև իրավաբանական գիտությունների դոկտոր Վլադիմիր Նազարյանը, որին էլ վերագրվում էր 1995թ․ ընդունված Սահմանադրության հեղինակային իրավունքը։

Աշոտ Ոսկանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշում է, որ 1995թ․ Սահմանադրությունն ընդունվել է ոչ միայն իրավական, այլև քաղաքական բանավեճերի որոշման արդյունքում, այդ իսկ պատճառով էլ հանձնաժողովի կազմում ընդգրկված են եղել ոչ միայն իրավաբաններ, այլև քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ։

«Այնտեղ ընդգրկված ենք եղել ես, Էդուարդ Եգորյանը, Յուրի Սարգսյանը, որն այն ժամանակ պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորն էր, ներկա էր լուսահոգի Աշոտ Նավասարդյանը։ Այնտեղ բավականին լարված և կատաղի վեճեր էին ընթանում։ Կային տարբեր քաղաքական դիրքորոշումներ, դրանք բախվում էին։ Հանձնաժողովը ղեկավարում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, այս կամ այն թեզի վերաբերյալ գալիս էինք որոշակի պայմանավորվածության, հետո այն իրավաբանները ձևակերպում էին, տալիս էին իրավաբանական տեսք»,- մեզ հետ զրույցում հիշում է Աշոտ Ոսկանյանը։

Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների ներկա հանձնաժողովի կազմին, ապա Ոսկանյանը հրաժարվեց այն գնահատել՝ նշելով, որ տեղյակ չէ այդ կազմից։

Հիշեցրինք, որ ժամանակին ընդդիմախոսների կողմից քարկոծվում էր 1995թ․ ընդունված Սահմանադրությունը, կային ուժեր, որոնք կողմ էին կառավարման պառլամենտական համակարգին։

«Կիսանախագահական մոդելը ֆրանսիական կառավարման համակարգից է վերցվել, մենք այն ժամանակ համոզված էինք, որ այն հաջող մոդել է։ Այդ մոդելով, եթե խորհրդարանն ընտրվում էր, իսկ երկրի նախագահն էլ ավելի վաղ էր ընտրվել և ունի մեծամասնություն, ապա այն ժամանակ նախագահի դիրքերն ուժեղանում են։ Բայց եթե տեղի է ունենում հակառակը՝ նախագահն ընտրվում է, իսկ հետո, 1-2 տարի հետո հաղթում են այլ ուժերի ներկայացուցիչներ, և իրենք առաջադրում են վարչապետի թեկնածու, այդ դեպքում մրցակցություն է առաջանում վարչապետի և նախագահի միջև։ Մենք դա համարում էինք հաջող տարբերակ, և դա այդպես էր, որովհետև այն դիմակայեց մի շարք փորձությունների։ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո պետական կառույցը չխարխլեց։ Ես այն ժամանակ դեմ եմ եղել խորհրդարանական կառավարման մոդելին, քանի որ համարել եմ, որ սխալ է չկայացած պետությունում ամեն ինչը հանձնել խորհրդարանին, երբ չունես ուժեղ գործադիր իշխանություն։ Հիմա էլ այդ կարծիքին եմ»,- ասաց Աշոտ Ոսկանյանը։

Մեր հարցին, թե պե՞տք է այսօր վերադառնալ կառավարման կիսանախագահական մոդելին, ինչպես պնդում է ՀԱԿ-ը, Աշոտ Ոսկանյանն արձագանքեց․ «Ես վստահ չեմ դրանում։ Ես կարծում եմ, որ առայժմ պետք է մնա խորհրդարանական կառավարման մոդելը և ապացուցի իր կենսունակությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում