Սանկտ Պետերբուրգի իշխանությունները չեն արտոնել Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված երթի անցկացումը: Այս մասին Znak.com-ին տեղեկացրել է տեղական օրենսդիր ժողովի պատգամավոր Բորիս Վիշնեվսկին:
Նրա խոսքով, իշխանությունները մերժել են ակցիայի երթուղու բոլոր ութ տարբերակները՝ կապված այնտեղ իրականացվող վերանորոգման աշխատանքների հետ:
Facebook-ում պատգամավորը նշել է, որ քաղաքի իշխանություններն առաջարկել են ակցիան անցկացնել Ուդելնի զբոսայգում: Վիշնեվսկին դա «բացարձակ անընդունելի» է անվանել:
Մոսկվայումի Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված երթ կանցկացվի փետրվարի 29-ին: Ակցիայի կազմակերպիչները նախատեսում են երթով անցնել Ստրաստնի պուրակից մինչև Սախարովի պողոտա: Մասնակիցների կանխատեսվող թիվը 30 հազար է:
Բորիս Նեմցովը սպանվել է 2015-ի փետրվարի 27-ին, Մոսկվայի Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջի վրա: