Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

«Ոչ»-ի կողմնակիցները ազնիվ չեն, եթե դեմ են ու չեն պայքարում, ուրեմն մի բան այն չէ. Ջհանգիրյան

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե իշխանությունը Սահմանադրական դատարանի ճգնաժամը հանգուցալուծելու համար ինչու ընտրեց հանրաքվեի ճանապարհը, իրավագետ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը նշեց. «Իշխանությունը կարող էր հեղափոխությունից հետո ավելի արագ լուծել այս կնճիռը, բայց որոշեց գնալ այլ ճանապարհով ավելի փափուկ միջոցներով հասնել ՍԴ ճգնաժամի հանգուցալուծմանը… Նախաձեռնությունները հաջողություն չունեցան, և իշխանությունն ի վերջո գնաց Սահմանադրության անցումային դրույթների՝ 213-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու ճանապարհով»: Իրավագետի դիտարկմամբ՝ հանրաքվեի ճանապարհով այս խնդրի լուծումը ճիշտ ճանապարհ է, քանի որ փաստացի փոփոխություն է կատարվում դատական իշխանության վերաբերյալ 7-րդ գլխում, իսկ դա Սահմանադրության 203-րդ հոդվածի համաձայն, այն գլուխներից է, որը կարող է փոփոխվել բացառապես հանրաքվեով»:

Գագիկ Ջհանգիրյանի դիտարկմամբ՝ ՀՀ Սահմանադրությունը կաղում է երկու ոտքից: «Սահմանադրությունը դարձրել են դոգմա, որի մեջ հնարավոր չէ փոփոխություն անել, միայն կարելի է մեկնաբանել, և փաստորեն ժողովուրդը, որին պատկանում է իշխանությունը, զրկված է Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու իրավունքից»:

«Գործող Սահմանադրությունը խոտան է, բազմաթիվ խոցելի տեղեր ունի»,- ընդգծեց Գ. Ջհանգիրյանը՝ հույս հայտնելով, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն իր աշխատանքի ընթացքում կանդրադառնա նաև այդ խոցելի խնդիրներին:

Գ. Ջհանգիրյանի խոսքով՝ հանրաքվեն ժողովրդավարական բարձրագույն լուծումներից մեկն է. «Կարծում եմ՝ «Ոչ»-ի կողմնակիցները ազնիվ չեն, եթե դեմ են, ուրեմն թող պայքարեն այս հանրաքվեի անցկացման դեմ: Եթե դեմ են, բայց չեն պայքարում, ուրեմն մի բան այն չէ»:

«Գաղտնիք չէ, որ հայտնի քրեական գործի հետ կապված՝ Սահմանադրական դատարանը դարձել է վերջին հույսն ու հավատը, և որը ինչ-որ իքս պահի պետք է որոշում կայացնի: Կարծում եմ՝ սա է խնդիրը: Եվ շատ լավ հասկանում են, որ այդ հույսը գնալով մշուշոտ է դառնում»,- նշեց մեր զրուցակիցը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է նախկին իշխանության համար այդքան կարևոր ՍԴ-ում իրենց մարդկանց պահելը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում