Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Սա մեր անվտանգության խնդիրն է. իշխանությունների համար բարդ է լինելու

Խորհրդարանական ընդդիմությունը, ի դեմս «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի», սահմանադրական հանրաքվեի «Ոչ»-ի ճամբար չի ձևավորելու, ՀՀԿ-ն նույնպես չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին, իսկ ՀՅԴ-ն բոյկոտելու կոչ է անում: Փաստորեն, ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեի համատեքստում ձևավորվում է «ՈՉ»-ի, այսպես ասած, ոչ քաղաքական ճակատ: Հայտարարվել է իրավապաշտպանների մասնակցությամբ «ՈՉ»-ի ճամբար ստեղծելու մասին: Կասկած չկա, որ դրա ներքո նախկին համակարգն է՝ իր քաղաքական և իրավական շահերով ու հետաքրքրություններով: Քաղաքական ուժերը, որոնք դիրքավորվում են հանրաքվեին դեմ, խոսում են դրա դեմ և արդեն իսկ սկսել են ակտիվ քարոզչություն, այդուհանդերձ նրանցից որևէ մեկը չի շտապում պատասխանատվություն ստանձնել հնարավոր արդյունքի համար:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը և քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

ՀՀԿ-ն կործանիչ է բնորոշել սահմանադրական հանրաքվեն՝ հայտարարելով, որ չի մասնակցի դրա քարոզչությանը: Մի շարք այլ քաղաքական և փորձագիտական շրջանակներ, որոնք կապված են նախկին իշխող համակարգի հետ, դարձյալ հանրաքվեին կոշտ բնութագրում են տալիս, որպես աղետալի երևույթ: Ենթադրվում է, որ որևէ բան կործանիչ և աղետալի գնահատելու պարագայում պետք է հնչի դրա դեմ միասնական պայքարի կոչը, համախմբման, միասնական ճակատի ձևավորման կոչը: Անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին, թե ինչու չի հնչում այդ կոչը՝ Վահագն Հովակիմյանը նշեց. «Նախ՝ թեև բնութագրում են որպես աղետ և սահմանադրական կարգի տապալում, սակայն խոսքը հանրաքվեի, այսինքն՝ ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի ուղղակի կիրարկման մասին է խոսքը: «Աղետի» մասին կանխագուշակողները թող ետ նայեն և հիշեն, թե ինչպես են իրենք վերաբերվել իրական աղետին, որը Հայաստանին պատել էր ավելի քան երկու տասնամյակ… Երբ Սահմանադրությունը ոտնատակ էր տրվում, նրանք լռում էին, ավելին՝ նրանցից շատերը զբաղված էին այդ ամենը քողարկելով»:

«Այս գործընթացը աղետ համարողների համար միշտ աղետ է եղել ժողովրդի կամքը և իրենց գործունեության ընթացքում նրանց նպատակը այդ կամքը ոչնչացնելն է եղել»,- ընդգծեց պատգամավորը:

«Այս մարդիկ նորմալ էին համարում այն, որ Ռոբիկը սպանում էր մարդկանց, դա համարում էին նրա գործառույթը: Ի՞նչ ասես այն մարդկանց մասին, որոնք ասում են՝ մածունը սև է»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Ինչո՞ւ այն քաղաքական շրջանակները, ովքեր դեմ են հանրաքվեի գործընթացին, պատրաստ չեն ստանձնելու պարտությունը: Անդրադառնալով այս հարցին՝ Արմեն Վարդանյանը նշեց, որ ընդդիմադիր դաշտը բազմավեկտոր է, և ակնկալել, որ միասնական ճակատով կգործի ընդդիմությունը, միամտություն կլինի: «Այն կուսակցությունները, որոնք վարկանիշի տեսանկյունից կորցնելու բան ունեն, նրանց համար բարդ է մտնել այս խաղի մեջ և ստանձնել «Ոչ»-ի պարտավորությունը: Նրանք չեն ուզում բացահայտ առճակատաման մեջ մտնել իշխանությունների հետ, որպեսզի չթիարխավորվեն, բայց «տակից» աշխատելու են «Ոչ»-ի համար: Դրանից իշխանության գործը ավելի է բարդանալու»:

Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ ՍԴ ճգնաժամի հարցը մեր անվտանգության խնդիրն է և օր առաջ հանգուցալուծում է պահանջում:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում