Tuesday, 23 04 2024
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը

Ռուզան Մանթաշյանի աղմկալի պատմությունը Հայաստանի համար միայն դրական արդյունք ունեցավ

«Ընթացող գնացքն արգելակելը, չեմ կարծում, թե օգուտ կարող է տալ. Կոնստանտին Օրբելյանի հետ կապված աղմկալի իրադարձությունների պատճառով բազմաթիվ պլաններ անավարտ մնացին… Գեղարվեստական հարցերով զբաղվելու փոխարեն զբաղված էինք ադմինիստրատիվ հարցերով: Կոլեկտիվի համար այդ ամենը շատ անսպասելի էր: Այդպիսի ցնցումները սխալ են: Անշահախնդիր աշխատողներին պետք է խրախուսել, օժանդակել»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը:

Դիրիժորի խոսքով՝ մշակութային քաղաքականության առումով վերջին շրջանում դրական տեղաշարժեր են նկատվում: «Եկել են մարդիկ, ովքեր ունակ են սայլը տեղից շարժել, ովքեր ուզում են ինչ-որ բան փոխել, ակտիվացնել, ապակենտրոնացնել մշակութային կյանքը»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ պետք է լավ մշակույթ «պարտադրել»:

Անդրադառնալով Ռուզան Մանթաշյանի և ադրբեջանցի Յուսիֆ Էյվազովի հետ կապված աղմկահարույց դեպքին՝ Հարություն Արզումանյանը նշեց, որ այդ աղմկալի պատմությունը Հայաստանի և Ռուզան Մանթաշյանի համար միայն դրական արդյունք ունեցավ, իսկ մյուս կողմի համար հակառակը՝ բացասական: Դիրիժորն ընդգծեց, որ մշակույթը վերազգային երևույթ է:

Մանրամասն տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում