Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն մեկնած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական միության 2020-2025թթ. ռազմավարության շուրջ աշխատանքային քննարկումներին, որոնց մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամները՝ ԵԱՏՄ անդամ երկրների փոխվարչապետները:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնում են` փետրվարի 14-ի խորհրդակցությանը նախորդել են երկօրյա փորձագիտական քննարկումներ:
Նախատեսվում է, որ փոխվարչապետների մասնակցությամբ քննարկումների ձևաչափը կրելու է շարունակական բնույթ: