Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանն ակնարկներ է անում, որ Բելառուսը միանա Ռուսաստանին, փոխարենը կգործեն էներգակիրների միասնական գներ, հաղորդել է ԲելՏա-ն:
Լուկաշենկոն գտնում է, որ ոչ Բելառուսի եւ ոչ էլ Ռուսաստանի քաղաքացիները չեն ցանկանա գնալ այդ ճանապարհով:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ալեքսանդր Լուկաշենկոյին առաջարկել էր ստեղծել գերտերություն՝ միացնելով Ռուսաստանը եւ Բելառուսը: Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել էր այդ տեղեկությունը: