Thursday, 25 04 2024
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում

Ուրիշները մեզ չեն հետաքրքրում, մենք երկրորդ փուլ ենք գնալու. Հայկ Խանումյանը ևս առաջադրվեց Արցախի նախագահական ընտրություններում

Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը ևս առաջադրվել է Արցախի նախագահական ընտրություններում, որը կայանալու է մարտի 31-ին։ Իր գլխավորած «Ազգային վերածնունդ» կուսակցությունը կմասնակցի նույն օրը կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ սեփական ցուցակով։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Խանումյանն ասաց, որ իր առաջադրվելու խոչընդոտները տեխնիկական են եղել. «2020թ. հունվարի 25-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի անձնագրային բաժինը հրաժարվել էր ինձ տրամադրել Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուի համար անհրաժեշտ տեղեկանքը վերջին 10 տարում ԱՀ քաղաքացի հանդիսանալու մասին՝ մեկնաբանելով, որ իրենց ռեգիստրում իմ քաղաքացիության մասին տվյալները առկա են 2020թ. ապրիլից: Ես Արցախի վարչական դատարանում վիճարկել եմ այս որոշման փաստական հիմքը և պահանջել վերացնել անձնագրային բաժնի վարչական ակտը: ԱՀ օրենսդրությամբ՝ մինչև 50 տարեկան արական սեռի անձանց քաղաքացիությունը ծագում է զինվորական հաշվառման պահից, ԱՀ զինապարտության մասին օրենքի համաձայն՝ ԱՀ զինկոմիսարիատում կարող է հաշվառվել միայն Արցախի քաղաքացին: Իսկ իմ հաշվառումը զինկոմիսարիատում տեղի է ունեցել 2010թ. մարտի 26-ին: Դատարանը, հաշվի առնելով այս փաստերը, առ ոչինչ ճանաչեց անձնագրայինի ակտը և պարտավորեցրեց ոստիկանության բաժնին ինձ տրամադրել համապատասխան տեղեկանքը»։

Խանումյանը միևնույն ժամանակ ընդգծեց. «Արցախում այժմ ակտիվ զարգացումներ են, բոլոր ուժերն աշխատում են։ Մենք զբաղված ենք նախընտրական արշավի պատրաստմամբ։ Մենք անպայման բոլոր տեղերում՝ շրջաններում, քաղաքներում, հանդիպումներ ենք ունենալու։ Օրական մոտ 10 հանդիպում»։

Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Սամվել Բաբայանի՝ Մասիս Մայիլյանին սատարելու որոշման մասին, Խանումյանն արձագանքեց. «Մենք մեր հստակ գիծն ունենք, ուրիշների անելիքները քիչ են հետաքրքրում։ Դեռ մեկ տարի առաջ որոշել ենք, որ սեփական ցուցակով ու թեկնածուով ենք մասնակցելու ընտրություններին։ Գնում ենք մեր գծով, ժողովրդին առաջարկելու ենք մեր ծրագիրը»։

Դիտարկմանը, թե ինքը երկրորդ փուլի է ձգտում, ու շատերի դիտարկմամբ՝ այս դաշինքը հենց երկրորդ փուլ գնալու նպատակ ունի, մեր զրուցակիցն արձագանքեց. «Մենք աշխատելու ենք, որպեսզի երկրորդ փուլում լինենք, ժամանակը ցույց կտա։ Ես չգիտեմ, թե այդ դաշինքն ինչ ձևով կազդի երկու թիմերի թիմակիցների որոշումների վրա։ Տարբեր կարծիքներ կան, մենք էլ աշխատում ենք։ Ամեն օր իրավիճակ է փոխվում, ու կարծում եմ՝ հիմնական որոշողը քարոզարշավն է լինելու, ավելի շուտ՝ քարոզարշավը շատ բան է որոշելու»։

Մամուլում պարբերաբար հրապարակումներ են հայտնվում, որ թեկնածուներից ոմանք ինքնաբացարկ են հայտնելու, մեկ-երկու թեկնածուի շուրջ համախմբվելու կոչեր են լինելու։ Այս տեղեկություններին ի պատասխան՝ Խանումյանն արձագանքեց. «Ես չգիտեմ, մեր պարագայում դա բացառվում է։ Մենք գնալու ենք մինչև վերջ, ուրիշների հետ կապված որևէ բան չեմ կարող ասել»։

Արդյոք ՀՀ նախկին իշխանությունները, հակահեղափոխական ուժերը կփորձե՞ն Արցախում իրավիճակ սրել՝ հարցին ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «Չեմ կարող կանխագուշակություններ անել։Կարծում եմ՝ բոլորն իրենց քարոզարշավով են զբաղված լինելու, ամեն մեկն իր ոճով։ Տեսնենք՝ ինչ կստացվի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում