Saturday, 20 04 2024
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում

Սա սերժիկների ու ռոբիկների անցկացրած հանրաքվեների նման չի լինելու․ Մարդիկ, ովքեր ծաղրում են հանրաքվեն, դիտավորություն ունեն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար Լևոն Բարսեղյանը ապրիլի 5-ին նշանակված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն համարում է ծայրահեղ միջոց, որին գնաց խորհրդարանը: «Կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի հարցի լուծումը կարող էր լինել գոնե մեկ տարի առաջ՝ պետության զավթմանը քաղաքական գնահատական տալու համատեքստում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Մեր զրուցակցի խոսքով՝ Ազգային ժողովը քնեց-մնաց, մինչև հասկացավ, որ դանակը հասել է ոսկորին, և Սահմանադրական դատարանի այդ 7-հոգանոց խումբը դառնում է առաջընթացի ու հեղափոխության դեմ մարտնչողների, ռևանշիստների, ռեստավրատորների վերջին ամրոցը. «Ճիշտ է, այս ընթացքում փորձեցին ինչ-որ թղթեր գրել, որոնք անտեսվեցին, հետո վաղաժամկետ թոշակի անցնելու հնարավորության մասին օրենք ընդունեցին, դա էլ կարծես չի աշխատում, և հետաքրքիր շախ է ստացվել՝ եթե ՍԴ անդամները ընդունեն այդ առաջարկը, կստացվի, որ իրենք, վախենալով ստանալ ժողովրդի կողմից տուն ուղարկվելու որոշում,  որոշեցին օգտվել պետական բյուջեից և այդ բարի կամքից, եթե չընդունեն՝ կարող են զրկված մնալ և՛ դրանից, և՛ պաշտոններից»:

Լևոն Բարսեղյանը կարծում է, որ Ազգային ժողովը պետք է քաղաքական գնահատական տար. «Օրենսդիր մարմնի բերանով լուրջ, ծավալուն վերլուծական փաստաթղթի միջոցով պետք է ապացուցվեր (ինչը դժվար չէր անել), որ Սահմանադրական դատարանը չի ծառայել Հայաստանի Հանրապետության շահերին, այլ ծառայել է Բաղրամյան-26-ի շահերին. ընդդիմությունների արդար բողոքները երբեք արդար չեն լուծվել այնտեղ, ինչ-որ ջրալի որոշումներ են կայացրել, առաջարկել են վստահության հանրաքվե անցկացնել, Քոչարյան Ռոբերտն էլ 2004-ին ասել է՝ առը ձեզ վստահության հանրաքվե»:

Մեր զրուցակիցը ընդգծեց. «Մի բան է ռոբիկների, սերժիկների արած հանրաքվեները, երբ մարդկանց հազիվ մեկ ամսվա քարոզչության հնարավորություն է տրվել, արհեստականորեն խթանվել է իշխանության կամեցած լուծումը, այլ բան է, երբ իսկապես թողնվում է հանրության կամքին: Մարդիկ, որոնք ծաղրանքով են վերաբերվում հանրային կամքին՝ հանրաքվեի գործիքին, հատուկ դիտավորություն ունեն թերագնահատելու ժողովրդաիշխանության բնույթը»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում