Saturday, 20 04 2024
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Նիկոլ Փաշինյանի էական հայտարարությունը անվտանգության վերաբերյալ

Ադրբեջանը խոսում է տարածքներից, բայց մենք խոսում ենք անվտանգությունից՝ Գերմանիայում Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամում փորձագետների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ադրբեջանցիներից մեկի հարցին: Հայաստանի վարչապետը հիշեցրել է Ռամիլ Սաֆարովի պատմությունը, թե ինչպես է Ադրբեջանում հերոսացվել հայ սպային կացնահարած մարդասպանը: Նիկոլ Փաշինյանը այդ օրինակով ցույց է տվել, թե որն է խնդիրը, ասելով, որ Արցախն ու Հայաստանը պատրաստ չեն զիջել անվտանգությունը, ինչպես որ որևէ երկիր պատրաստ չէ իր անվտանգությունը զիջել:

Փաստացի Հայաստանի վարչապետը արձանագրել է շատ կարևոր իրողություն՝ գործնականում հայտարարելով, որ Հայաստանն ու Արցախը պատրաստ չեն որևէ զիջման, որովհետև անվտանգությունը չի զիջվում:

Երևանի այդ կոշտ հայտարարությունը հատկանշական է այն ֆոնին, որ հնչել է Մյունխենի անվտանգային համաժողովի շեմին, որին մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը: Կլինի՞ հանդիպում Փաշինյանի և Ալիևի միջև՝ այս պահին դեռևս պարզ չէ, սակայն այն, որ Մյունխենի համաժողովից առաջ Երևանը սահմանում է բավականին կոշտ նշաձող, արդեն իսկ խոսուն է՝ մեծ հաշվով, անկախ հանդիպման լինել-չլինելուց:

Միևնույն ժամանակ այստեղ շեշտադրումների էականությունը լոկ Ալիևի Մյունխենում գտնվելով կամ Փաշինյան-Ալիև հանդիպման շրջանակով չէ պայմանավորված: Բանն այն է, որ մյունխենյան համաժողովը ըստ էության միջազգային անվտանգության, այսպես ասած, ճարտարապետական ամենամյա փորձաքննությունն է: Իսկ Հայաստանն ու Արցախը առնվազն քառորդ դար միջազգային անվտանգության «կոնստրուկցիայի» էական մաս են կազմում, իրենց էական լուման են բերել արցախյան հաղթանակով և 2016 թվականի ապրիլյան քառօրյայում դիմակայել են այդ կոնստրուկցիան խափանելու ադրբեջանական փորձին:

Եվ այդ իմաստով «անվտանգության անզիջելիության» մասին Հայաստանի վարչապետի հայտարարությունը Մյունխենի անվտանգային «ամենամյա փորձաքննությունից» առաջ ունի առանցքային նշանակություն՝ հաշվի առնելով, որ գերմանական այդ քաղաքում է հավաքվում համաշխարհային ռազմաքաղաքական սերուցքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում