Thursday, 25 04 2024
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա

Հայաստանի համար անգնահատելի արժեք է իր զինվորի առողջությունն ու կյանքի իրավունքը. «Ժառանգություն»

Հայաստանի Հանրապետության եւ Արցախի անվտանգության երաշխավոր, մեր ապավենն ու հպարտությունը դարձած բանակից վերջին մեկ ու կես ամսում արդեն մեկ տասնյակից ավելի երիտասարդների մահվան գույժն անընդունելի իրողություն է, որի հետ ոչ մի կերպ չենք կարողանում հաշտվել: «Ժառանգություն» կուսակցությունը ցավ ի սիրտ արձանագրում է, որ մեր զինված ուժերում կատարվող նման դեպքերն արդեն սկսել են բացառությունից վերածվել վտանգավոր օրինաչափության:

Թվացյալ հրադադարի պայմաններում մեր բանակում առայժմ պաշտոնապես չբացահայտված կասկածելի պատճառներով տեղի ունեցած մահվան դեպքերը դառնում են մեր պետականությանը նետված լրջագույն մարտահրավեր՝ խոցելի դարձնելով Հայաստանի ու Արցախի մարտունակությունն ու պաշտպանությունը: Մեր խորին ցավակցությունն ու աջակցումն ենք հայտնում զոհված զինվորների մերձավորներին եւ հարազատներին: Միաժամանակ մեր քաղաքացիական եւ կուսակցական պարտք ենք համարում պահանջել Հայաստանի պատկան եւ իրավասու մարմիններից հրատապ միջոցառումներ ձեռնարկել իրավիճակի հանգուցալուծման, «չպարզված հանգամանքների» հրապարակային բացահայտման համար: Եթե այս ամենի հիմքում, ոչ կանոնադրական հարաբերությունները եւ «գողական ենթամշակույթն» է ընկած, ապա բանակը եւ իրավապահ մարմինները ՀՀ պաշտպանության նախարարի եւ Արցախի ՊԲ հրամանատարի անվերապահ հսկողությամբ պետք է արմատախիլ անեն այդօրինակ ցանկացած դրսեւորում:

«Ժառանգությունը» համոզված է, որ Հայաստանում ոչ ոք չի կարող մնալ պարզ արձանագրողի դերում, պետության պատժիչ համակարգի, քաղաքական ու իրավական կամքի առջեւ ոչ մի ենթամշակույթ չի կարող գործել իր ավերածությունները: Բանակում կատարվող յուրաքանչյուր իրավախախտում, ոչ կանոնադրային հարաբերությունների հաստատման որեւէ փորձ այսուհետ անուշադրության ու կոծկման չպետք է ենթարկվեն: Հայաստանի համար անգնահատելի արժեք է հայ զինվորի առողջությունն ու կյանքի իրավունքը: «Այլեւս երբեք»-ի հաստատակամությամբ՝ խոնարհվում ենք մեր զոհված զինվորների առաջ:

«Ժառանգություն» կուսակցություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում